×


“Գալա համերգներ”` “Հայաստանի ձայն”-ում

“The Voice” նախագծի հայկական տարբերակին` “Հայաստանի ձայն”-ին հետեւողներին տեղեկացնենք, որ հունվարի 26-ին, ժամը 22:00-ին “Արմենիա” հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի երաժշտական այս նախագծի “Գալա համերգներ” փուլի 1-ին թողարկումը:

"Հայաստանի ձայնը" հեռուստանախագծի երաժշտական մարզիչ Արտո Թունջբոյաջյանը


Այս թողարկման ընթացքում “Կույր լսումներ” եւ “Մենամարտ” փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձեւափոխված համերգային տաղավարում: Նշենք, որ “Գալա համերգներ” փուլ են անցել 24 հոգի. յուրաքանչյուր մարզչի թիմում ՝ 6-ական մասնակից:

Արտո Թունջբոյաջյանը եւ նախագծի մասնակիցները


Ինչպես նշված է “Հայաստանի ձայնը” նախագծի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, առաջիկա գալա համերգները լի են լինելու անսպասելի անակնկալներով. մասնակիցները գունեղ կատարումներով հանդես են գալու թե´ իրենց մարզիչների, թե´ հրավիրված արտիստների եւ նվագախմբերի հետ:

"Հայաստանի ձայնը" հեռուստանախագծի երաժշտական մարզիչներ Սոֆի Մխեյանը եւ Թաթա Սիմոնյանը


7 “Գալա համերգ”-ի ընթացքում` յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms եւ հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Այս փուլին կհաջորդեն 1 կիսաեզրափակիչն ու 1 եզրափակիչը:  Ըստ ձեւաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը:

BRAVO.am
Լուսանկարները` “Հայաստանի ձայնը” նախագծի

Կարդալ ավելին

Quality Sign BW