Թումոյի ուսանողները նոր երգ եւ տեսահոլովակ են ներկայացրել: Pyramidz էլեկտրոնային խմբի` Գյումրիից ոգեշնչված «Գարիմ»-ը future garage ժանրի երգ է, որում հնչում են Գալյա Նովենցի մենախոսությունները «Մեր մանկության տանգոն» եւ «Աշնան արեւ» ֆիլմերից:
«Գարիմ»-ի նկարահանումներին
Տեսահոլովակը ստեղծվել է հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։ Նազարին նկարահանել է տասնյակ հոլովակներ ամերիկյան այնպիսի հայտնի արտիստների համար, ինչպես Lil Wayne-ը, 50 Cent-ը, Snoop Dogg-ը եւ այլք:
«Գարիմ»-ի կոնցեպտի մշակումը, նկարահանումներն ու մոնտաժն իրականացվել են թումոցիների կողմից։ Քաղաքի շունչը փոխանցող տեսահոլովակի նկարահանման շուրջ աշխատել են ինչպես Թումո Երեւանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները:
Տեքստը եւ լուսանկարները` Թումոյի
BRAVO.am


×
6,290






