Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջին շրջանում բացի “Բարի լույս, հայեր” հաղորդաշարը վարելուց զբաղված է եղել “Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” նոր հեռուստաֆիլմի նկարահանումներով: BRAVO.am-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի նկարահանումների ընթացքի, առաջիկա պլանների մասին եւ ոչ միայն:
Գայանե Ասլամազյանը
Ուրախ է “Խաղից դուրս”-ի դերասանական կազմում լինել
Ընդամենը մի քանի օրից հեռուստաֆիլմը եթերում կլինի ու հուսով եմ` կգնահատվի հեռուստադիտողի կողմից, քանի որ “Խաղից դուրս”-ի թե′ ստեղծագործական, թե′ դերասանական կազմը իրոք շատ լավն է: Ես էլ անչափ ուրախ եմ, որ ընդգրկված եմ դերասանական կազմում:
Գայանե Ասլամազյանը
Համաձայնել է
Անկեղծ ասած, հեռուսատֆիլմում մարմնավորածս դերի հետ կապված հետաքրքրիր պատմություն է տեղի ունեցել. սկզբում, ըստ սցենարի, ինձ համար ուրիշ դեր էր նախատեսված, բայց հետագայում ռեժիսորը որոշեց փոփոխություն կատարել ու մեկ այլ դեր վստահել: Այդ պահն ինձ համար դժվար ընկալելի էր, չնայած` համաձայնեցի ու կարծում եմ` ճիշտ որոշում կայացրի:
Գայանե Ասլամազյանը
Որոշել է փոքր-ինչ հանգստանալ
Վերջին տարիներին ծանրաբեռնված նկարահանումներ եմ ունեցել: Այս շրջանում որոշել եմ փոքր-ինչ հանգստանալ ու մաքսիմալ ժամանակ անցկացնել տղայիս հետ, քանի որ միայն տանը, ընտանիքիս հետ եմ կարողանում լիարժեք հանգիստ վայելել: Ինձ ժամանակ է պետք ուժերս վերակագնելու համար: Բացի այս, ըստ իս, չի կարելի անընդհատ եթերում լինել, հեռուստադիտողն էլ պետք է քեզնից հանգստանա, հասցնի կարոտել: Կարծում եմ` սա է ճիշտը
Գայանե Ասլամազյանը որդու հետ
Սիրում է, բայց չի հասցնում
Վերջին շրջանում զբաղվածության պատճառով չեմ հասցնում զբաղվել “Ասլամազյան” ցուցասրահի աշխատանքներով, չնայած` մեծ ցանկություն ունեմ, քանի որ շատ եմ սիրում արվեստը, այն ինձ շատ հոգեհարազատ է, մասնագիտությամբ էլ արվեստագետ եմ: Նաեւ կարծում եմ` մեր երկրի հիմնական ու անսպառ հարստությունը հենց մշակույթն է, որը պետք է հնարավաորինս պահպանել:
Տեքստը` Դինա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, IQ ամսագրի, Դամիան Հովհաննիսյանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Գայանե Ասլամազյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: