BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է Գայանե Ավետիսյանը: Դերասանուհին նշել է, թե ինչը կարող է գրավել իրեն, որ դեպքում կամուսնանա, ինչի էր նման իր առաջին համբույրը, եւ ոչ միայն:):
Սերն ապրող սիրտն է:
Սիրել՝ նշանակում է ունենալ արյան առողջ շրջանառություն:
Առաջին հայացքից կա սրտխփոց ստամոքսից մի քիչ վերեւ:
Սիրահարվածները նման են ժպտացող եւ գունավոր թիթեռների:
Սիրո իմ եղանակը, երբ ներսում ու դրսում նույն եղանակն է:
Գայանե Ավետիսյանը
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը, ժպիտը, հասակը:
Վանել՝ աննկատ լինելը:
Տղամարդը պետք է լինի ՏղաՄարդ:
Կյանքն առանց սիրո, ինչպես մարմինն առանց սիրտ:
Երբ սիրում ես, զգում ես` քամուց ինչպես են բարդիներն արծաթե դառնում:
Հանուն սիրո պատրաստ եմ անհնարինն անգամ անել:
Երանի ես էլ իմանայի` ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը:
Սիրած էակի կողքին արթնանալը սիրո ամենասիրուն չափանիշն է:
Սերը կաթնագույն է:
Մինչ ամուսնանալը պետք է շատ երկար մտածել:
Գայանե Ավետիսյանը
Իմ առաջին համբույրը նման էր քաղցր, վարդագույն բամբակի:
Շուտ ամուսնանալն ասում են՝ ե՛ւ լավ է, ե՛ւ վատ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի անկանխատեսելի, եթե լինի:
Երբ սիրում ես, ոչինչ այլեւս պետք չէ:
Տղաներին դուր է գալիս իմ չեմ կարող ասել՝ ինչը. տարբեր են բնութագրությունները:
Կամուսնանամ, եթե կողքիս լինի իմ ընտրած եւ երազած տղամարդը:
Չեմ սիրում տղաների, ովքեր չգիտեն, որ տղա են:
Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ավետիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: