×


Գայանե Ավետիսյանը

Գայանե Ավետիսյանի համարձակ նոր ֆոտոշարքը

Գայանե Ավետիսյանը նոր լուսանկարներ ունի, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել ընթացքի մասին, եւ ոչ միայն: Ֆոտոշարքն արվել է Սեւանա լճի ափին տեղակայված թեյարաններից մեկի տարածքում, լուսանկարիչը Խանդութ Պարույրյանն է:

«Նա յուրահատուկ ձեւով կարողանում է զգալ եւ հասկանալ ինձ, իմ հոգեվիճակը, տրամադրությունը եւ այն, ինչ ես եմ այդ պահին ուզում: Առհասարակ, սիրում եմ Խանդութի հետ աշխատել, քանի որ լուսանկարահանումից հետո գրեթե ոչինչ չի լինում ուղղելու»,-պատմել է դերասանուհին եւ ավելացրել, որ ընկերուհին էլ` դիմահարդար Աշխենը, կարողացել է զգալ իր անհատականությունը:

Գայանե Ավետիսյանը


Ըստ Գայանեի՝ տարբերվող եւ փոքր-ինչ համարձակ ֆոտոշարք է ստացվել. «Լուսանկարահանման ժամանակ բավական մրսել եմ. թեեւ ամառ էր, բայց ափին ցուրտ էր: Արագ ենք աշխատել. ընդամենը երկու ժամում ավարտեցինք»:

Գայանե Ավետիսյանը


Դերասանուհու համար ամառը դեռ չի ավարտվել.«Հյուրեր ունեի տարբեր երկրներից, այժմ էլ վայելում եմ քրոջս եւ նրա բալիկի ներկայությունը: Ճիշտ է` հանգստի կարիք ունեմ, բայց արդեն ժամանակն է աշխատելու: Նոր առաջարկներ կան, սակայն դրանցից որեւէ մեկը դեռ չեմ ընդունել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին