×


Գայանե Բալյանը

Գայանե Բալյանը՝ ոճային փոփոխության, սարսափ ֆիլմում իր կերպարի մասին, եւ ոչ միայն

Դերասանուհի Գայանե Բալյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Փրկեք մեր հոգիները» սարսափ ժանրի հեռուստասերիալում, BRAVO.am-ի հետ զրուցել է մարմնավորած դերերի, նկարչուհու իր կարիերայի, ոճային փոփոխության մասին, եւ ոչ միայն:

«Բոլոր մարմնավորածս հերոսուհիներն էլ ինձ հարազատ են»

«Առաջին անգամ էի սարսափ ժանրի ֆիլմում նկարահանվում: Նկարահանումները բավական լավ մթնոլորտում են անցել: Մարմնավորում եմ Մանեին, ով հատուկ նպատակով Վորոնեժ է մեկնում, բայց հայտնվում է անտառում: Մանեն դրական կերպար է, մեծ հույս ունի, որ մի օր դուրս է գալու դժոխային անտառից: Նա ուժեղ կին է, պայքարող, ներողամիտ, հնարավորինս հավասարակշռված:

Գայանե Բալյանը


Շատ դերեր եմ կերտել, ու բոլոր մարմնավոարծս հերոսուհիներնն էլ ինձ հարազատ են դարձել, ամեն մեկին յուրովի եմ սիրում: Չի եղել դեռ մի կերպար, ում հետ ինձ ամբողջովին կնույնացնեմ, բայց բնավորության որոշ գծերի նմանություն կա»:

«Ավելի ներդաշնակ ու խաղաղ վիճակում եմ»

«Նկարչությունն ինձ համար հոբբի է: Կապված անձնական էմոցիաներիա հետ՝ այն այժմ ավելի պասիվ շրջանում է. ինքս էլ այժմ ավելի ներդաշնակ ու խաղաղ վիճակում եմ: Հիմա նկարում եմ, բայց շատ հազվադեպ»:

«Գուցե ավելի կտրուկ փոփոխությունների դիմեմ»

Գայանե Բալյանը


«Մազերիս ոչ միայն սանրվածքն եմ փոխել, այլեւ գույնը: Երկար տարիներ սեւահեր լինելուց հետո այժմ լրացնում եմ շիկահերների շարքերը: Կտրուկ փոփոխության հետ կապված շատ կարծիքներ են հնչել: Ես նորությունների սիրահար եմ, գուցե առաջիկայում ավելի կտրուկ փոփոխության դիմեմ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Գայանե Բալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport