Պրոդյուսեր, “Comedy Club Production”-ի համասեփականատեր Գարիկ Մարտիրոսյանն օրերս հարցազրույց է տվել “Կոմսոմոլսկայա պրավդա”-ին` խոսելով ընտանիքի, երեխաների մասին եւ ոչ միայն:): Հումորիստը պատմել է, թե ինչպես է անցկացրել փետրվարի 13-ը` իր ծննդյան տարեդարձի օրը:
Գարիկ Մարտիրոսյանը
“Դուստրս` Ժասմինը, մեծ նկար էր նկարել ինձ համար: Դա շատ թանկ ու հաճելի նվեր էր”,-ասել է Գարիկն ու կատակել, թե իր 39-ամյակը նշել է մոտ 5 հազար հյուրի հետ.“Հավաքվել էինք “Լոկոմոտիվ” ստադիոնում, որովհետեւ ավելի մեծ տարածք չկար, որտեղ բոլորը կտեղավորվեին: Իսկ նվերներն էլ այնքան շատ էին, որ չեմ հիշում` ով ինչ էր բերել: Ամբողջը վերադարձրել եմ խանութներ եւ վերցրել գումարը, որ նման շքեղ խնջույքից հետո կարողանանք ինչ-որ կերպ ապրել”:
Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ
Ամփոփելով իր անցած ստեղծագործական ուղին` հումորիստը նշել է, թե բարձունքներ գրավելու ձգտում երբեւէ չի ունեցել.“Հիմա էլ նման խնդիր չունեմ: Երբ մասնակցում էինք ՈւՀԱ-ի խաղերին, շատերն էին ձգտում չեմպիոն դառնալ, բայց ինձ դա չէր հետաքրքրում: Ես գնահատում էի խաղի ամեն վայրկյանը, հենց ընթացքից էի հաճույք ստանում: Նույնը կարող եմ ասել հեռուստատեսությունում աշխատանքիս մասին”:
Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքը
“Կնոջս թույլ չեմ տալիս հեռուստացույցով ինձ դիտել, որովհետեւ դա կարող է փչացնել իր բնավորությունը:)”,-կրկին կատակել է Գարիկը` նշելով, որ Ժաննան հիմնականում ներկա է լինում “Comedy Club”-ի նկարահանումներին. “Նա մեր մեծ երկրպագուն է եւ ոչ թե այն պատճառով, որ ես եմ ելույթ ունենում. այդ ամենն իսկապես շատ է հավանում: Իսկ դուստրս հազվադեպ է դիտում իմ հաղորդումները: Դրանք երեխաների համար չեն, այդ իսկ պատճառով էլ արգելում ենք”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: