×


Եվա Զոհրաբյանը առաջին անգամ ցույց է տվել դստերը

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը որոշել է ցույց տալ իր 8 ամսական դստեր՝ Արիայի դեմքը: Նրա հրապարակում է արել Ինստագրամում ու կիսվել կապուտաչյա փոքրիկի լուսանկարներով:

«Երեւի ամեն մայր կհասկանա ինձ՝ լինում են պահեր, երբ պարզապես չես ուզում աշխարհին ցույց տալ քո երեխայի դեմքը։ Ամեն մեկս իր պատճառներն ունի, եւ դա լիովին նորմալ է։ Բայց հիմա զգում եմ՝ ժամանակն է։ Այս տարվա ավարտին ուզում եմ կիսվել իմ ամենամեծ երջանկությամբ»,- գրել է նա:


Նա նշել է, որ դուստրը դարձել է 8 ամսական. «Նա այս տարվա մեր ամենաթանկ, ամենագեղեցիկ նվերն է, որը լիովին փոխեց մեր ներաշխարհը։ Ամեն օրը Արիայի հետ սեր է»:


Զոհրաբյանը բոլոր ծնողներին ու նրանց փոքրիկներին առողջություն, խաղաղություն եւ իսկական երջանկություն է մաղթել. «Թող ձեր տներում միշտ սեր լինի։

Ապագա մայրիկներ, Աստված թող ձեզ հետ լինի»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW