×


«Իմ կյանքից շատ մարդիկ են դուրս մնացել, բայց դա միայն ձեռքբերում եմ համարում». Ռոզի Ավետիսովա

BRAVO.am-ի տարեվերջյան ամփոփումների շարքում այս անգամ 2025-ի արդյունքների ու հաջորդ տարվա սպասելիքների մասին պատմել է թատրոնի ու կինոյի դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

- Որո՞նք եք համարում 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:

- 2025-ը տարբերվող նախագծերի տարի էր, մասնագիտական աճի ու ներդաշնակության: Օձի տարին ինձ միշտ մի փոքր ծանր է թվում ՝ կաշի փոխելու մասով (ծիծաղում է,-հեղ.), բայց դա անխուսափելի է: Կորուստներ չեն եղել: Իհարկե, իմ կյանքից շատ մարդիկ են ֆիլտրվել, բայց դա միայն ձեռքբերում եւ իմաստնության լրացում եմ համարում:

- Ի՞նչ եք Ձեզ հետ տանում գալիք տարի: 

- Կուտակած մեծ փորձ, էներգիա եւ ինքնավստահություն եմ տանում 2026:

- Ո՞րն էր տարվա ամենաուժեղ մշակութային ազդեցությունը:

- Փարաջանովին նվիրված փերֆորմանսը, որը տեղի ունեցավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


- 2025-ին դիտած լավագույն ֆիլմն ու ներկայացումը:

- «Բուգոնիա»-ն դիտածս լավագույն ֆիլմն էր, իսկ Բուտուսովի «Ճայը»՝ լավագույն ներկայացումը:

- Նոր տարվան նվիրված Ձեր սիրելի երգը: 

- Ֆրենկ Սինատրայի «Have Yourself a Merry Little Christmas»-ը:

- Ֆիլմը:

- «Տանը միայնակը» եւ արդեն մեր «Mallորվածը» (ծիծաղում է,-հեղ.):

- Տոնական ուտելիքը։ 

- Ամեն տարի մայրիկիս պատրաստած սացիվին:


- Այցելած երկիրը:

- Ամանորը երկրից դուրս դեռ չեմ տոնել:

- Մինչեւ 2026-ը ի՞նչ եք ուզում հասցնել անել:  

- Պետք է հասցնեմ նվերներ գնել (ծիծաղում է,-հեղ.):

- 2025-ը Ձեզ համար մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք:  

- Զտման տարի:

- Տոնի ամենակախարդական պահը Ձեզ համար:

- Երեխաների հավատը Ձմեռ պապիկին եւ սպասումը:

- Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապից:  

- Շատ նվերներ, եւ ոչ միայն նյութական (ծիծաղում է,-հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW