Այսօր գարնան առաջին օրն է, շնորհավոր:): Ինչպե՞ս են դիմավորել մարտի 1-ը եւ ի՞նչ ծրագրեր ունեն նոր կյանքի խորհրդանիշ համարվող եղանակից հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, պարզել է BRAVO.am-ը:
Գարնան աղջիկներ:)
Նազենի Հովհաննիսյանի համար այսօր կրկնակի տոն է: “Գարունը չէր լինի, եթե չլիներ իմ կյանք ու արեւ, իմ միջնեկ քույր Էդիտան: Ծնունդդ շնորհավոր, գարնան աղջիկ, դու գարնան առաջին օրվա օրհնությունն ես:)”,- “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է Նազենի Հովհաննիսյանը: Շուշան Պետրոսյանն էլ իր ուրախությունն արտահայտել է “Գարուն…գարուն ջան”-ով:
Հասմիկ Կարապետյանը
Հասմիկ Կարապետյանի գարնանային ապրումները
Ստեղծագործական առումով աշխույժ գարուն է սկսում Հասմիկ Կարապետյանը: “Շնորհավորում եմ բոլորիս գարնան առաջին օրը, թող գարունը բերի միայն սեր, նորանոր, բարի եւ լուսավոր ապրումներ”,-գրել է երգչուհին, իսկ BRAVO.am-ին պատմել իր ծրագրերից: “Մարտի սկզբին կնկարահանվի “Սիրուն ասա բարեւ” երգի տեսահոլովակը: Այս գարնան ընթացքում հետաքրքիր անակնկալներ կմատուցեմ երկրպագուներիս: Նաեւ լինելու է զուգերգ. ես եւ Շուշան Պետրոսյանն ուզում ենք կրկին բոլորին ուրախացնել մեր երկրորդ զուգերգով: Երգը գրել եմ ես, կարծում եմ` ժամանակի ընթացքում նաեւ տեսահոլովակ կնկարահանենք”,-ասել է Հասմիկն ու հավելել, որ աշխատում է իր թվով 5-րդ ձայնասկավառակի վրա:
Սոֆի Մխեյանը
Սոֆի Մխեյանը սիրում է :)
Սոֆի Մխեյանն էլ գարունը սկսել է աշխատանքային ուրախ մթնոլորտում. նկարահանել է իր հերթական տեսահոլովակը: “Առհասարակ բոլոր եղանակներն էլ սիրում եմ, իսկ գարնանն ինձ շատ ազատ ու ներդաշնակ եմ զգում”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին ու հավելել, որ գարնան` ապրիլ ամսվա ծնունդ լինելով, շատ է սպասում տարվա այս եղանակին: Սոֆին ցանկանում է, որ գարնան ջերմությունն ու արեւը պատի բոլորին.“Բոլորը սիրով լցվեն` սեր անձի, բնության, աշխատանքի հանդեպ”:
Լանա Խաչատրյանը
Լանա Խաչատրյանի գարնանային գաղտնի գործերը:)
Գարունը շատ է սիրում նաեւ Լանա Խաչատրյանը. “Քանի որ ես ամռան ծնունդ եմ, ձմռան վերջին շատ եմ սպասում, գարունն էլ միշտ սպասելիքներով լի է լինում”: Երգչուհուն գարունը ջերմություն ու ժպիտներ է պարգեւում, անկախ եղանակային պայմաններից` գարնան առաջին իսկ օրից զգեստապահարանում փոփոխություններ է կատարում, երբեմն էլ այնքան թեթեւ ու գարնանային հագնվում, որ “տնից թաքուն է դուրս գալիս:)”:
Աննա Խաչատրյանը
Աննա Խաչատրյանն այնքան էլ չի սիրում
Աննա Խաչատրյանը գարնան առաջին օրը դիմավորել է հիվանդ` անկողնում պառկած. “Ես այնքան էլ չեմ սիրում գարունը: Իհարկե, այն ավելի շատ եմ սիրում, քան ձմեռը, բայց ավելի շատ սիրում եմ աշունը”: Երգչուհին չի սիրում հատկապես մարտ ամիսը` “իր բոլոր գժություններով ու տարօրինակություններով”: “Ասում են` գարնանը մարդիկ սիրահարվում են, բայց ես չեմ սիրահարվել… Աշնանը սիրահարվել եմ մեկ անգամ:)”, -BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Քնարիկ Զաքարյանը որդու հետ
Քնարիկ Զաքարյանը սպասում է
Դերասանուհի, “Չորս տարբերակ” խմբի երգչուհի Քնարիկ Զաքարյանը, իր խոսքերով, անչափ շատ է սիրում գարունը. “Այն սկսում ենք նոր սպասումներով, ծրագրերով: Ուզում եմ, որ գարնանային յուրաքանչյուր օր զարթոնքով լի լինի”:
Սոնա Շահգելդյանը
Սոնա Շահգելդյանը լավատես է
Սոնա Շահգելդյանն էլ տարբերություն չի դնում տարվա եղանակների մեջ, բայց գարունը շատ եմ սիրում. “Շատ ուրախ եմ դիմավորել գարունը: Ես լավատես մարդ եմ: Առհասարակ, եթե տխուր էլ լինեմ, այնպես եմ անում, որ ոչ ոք դա չնկատի: Գարնան ընթացքում շատ անակնկալներ կմատուցեմ երկրպագուներիս”:
Համոն եւ Լիլի Էլբակյանը
Լիլիթի ու Լիլիի գարունները:)
Գարնան հետ նոր ծնվելու տրամադրություն է ունենում երգչուհի Լիլիթը, վառ ու, իր խոսքերով, հետաքրքիր մտքեր ունենում, որոնք շոշափելի կդառնան երգչուհու երգարվեստում: Տարվա այս եղանակը շատ ուրախ է դիմավորել նաեւ դերասանուհի Լիլի Էլբակյանը: BRAVO.am-ին Լիլին փոխանցել է, որ այն իր ամենասիրելի ժամանակահատվածն է, իսկ “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել հետեւյալը. “Էլմի, դու ես իմ գարունը”/Էլմին Լիլիի եւ Համոյի դուստրն է:)/:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի, երգչուհիների եւ դերասանուհիների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: