×


Գեւորգն ու Շուշանը` “Պարահանդես 4’’-ի հաղթող

Հունիսի սկզբին “Շանթ’’-ի եթերում մեկնարկեց “Պարահանդես” նախագծի 4-րդ եթերաշրջանը: Մոտ երկու ամիս ընթացած նախագծի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու եվրոպական եւ լատինաամերիկյան պարային համարներ, թեմատիկ համերգներ` հայտնի ու սիրված մարդկանց մասնակցությամբ:

Քրիստինա Հովակիմյանն ու Անի Ահարոնյանը


Նախագծի շրջանակում այս տարի պրոֆեսիոնալ պարողների հետ զույգ կազմեցին “Անցյալի ստվերներ” սերիալից  Իննա Խոջամիրյանը, Սոնա Վարդանյանը, Արաքսյա Կետիկյանը, Ալիկ Հակոբյանը, Կարեն Ասլանյանը, “Քաղաքում”-ից Սոնա Մաթեւոսյանը, Գեւորգ  Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, “Ժողովրդական երգիչ 3”-ի ֆինալիստ Եվա Եգանյանը, “Ժողովրդական երգիչ 4”-ի մասնակից Արսեն  Ասատրյանը, “Իքս Ֆակտոր 2”-ից Գեւորգ Հարությունյանը եւ Լեւոն Արոնյանի ֆիլիպինուհի հարսնացուն` Արիանա Քաոլին:):

Կիրակի օրը կայացած եւ ուղիղ եթերում ցուցադրված գալա-համերգի ընթացքում հայտնի դարձավ հաղթող զույգի անունը: Սոնա եւ Գոգա, Իննա եւ Հարութ, Գեւորգ եւ Շուշան` հենց այս երեք զույգերը պայքարեցին նախագծի ողջ ընթացքում ու հայտնվեցին եզրափակչում: Բայց մինչ հաղորդավարներ Գրիգոր Աղախանյանն ու Անի Ահարոնյանը բարձրաձայնեցին հաղթողների անունները, հանդիսատեսը վայելեց տոնական համերգ, որն իր ելույթով բացեց ‘’Universal Dance Show Group’’ խումբը:

Հովհաննես Սարգսյանն ու Սոնա Ռուբենյանը


Գալա-համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Եվա Եգանյանը, ‘’Նարեկ’’ պարային համույթը` գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի ղեկավարությամբ, Նարե Գեւորգյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Սոնա Ռուբենյանը եւ այլք:

Վերջապես հաղորդավարները հայտնեցին, թե ովքեր են արժանացել հեռուստադիտողի եւ նախագծի ժյուրիի անդամների առավելագույն ձայներին: Ի դեպ, “Պարահանդես 4”-ի ժյուրիի կազմում էին Գագիկ Կարապետյանը, Սերգեյ Դանիելյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ Վարդուհի Ալեքսանյանը:

“Պարահանդես 4”-ի գալա-համերգին


Այսպիսով “Պարահանդես 4”-րդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Գեւորգ եւ Շուշան զույգը:  “Հաղթանակից տպավորությունները շատ մեծ են, էմոցիոնալ վիճակում եմ, չեմ հասցնում պատասխանել բոլոր շնորհավորանքներին ու անչափ ուրախ եմ դրա համար: Շատ մեծ էր զուգընկերուհուս դերը մեր հաղթանակում, նա անդադար օգնում ու քաջալերում էր ինձ:

Իհարկե, սկզբում հաճույքի համար ես մասնակցում, բայց որքան մոտենում է եզրափակիչ փուլը, այնքան մեծանում է հաղթելու ցանկությունը: Բայց եզրափակչում հայտնվելն արդեն իսկ հաղթանակ էր ինձ համար: Ուրախ եմ, որ լինելով երգիչ, ինձ հաջողվեց հանդիսատեսի համակրանքին ու քվեներին արժանանալ նաեւ որպես պարող: Շնորհակալ եմ բոլորիn”,-

Bravo.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հաղթող, “Իքս Ֆակտոր 2” նախագծի մասնակից Գեւորգ Հարությունյանը:

Bravo.am-ը շնորհավորում է հաղթող զույգին ու սպասում 5-րդ “Պարահանդեսին” :):

Bravo.am
Լուսանկարները` “Շանթ’’ հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport