×


«Կիսվում եմ, որ բաց թողնեմ». Իննա Խոջամիրյանը 31-ամյակի նախաշեմին պատմել է անձնական ցավի մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր դարձել է 31 տարեկան: Տարեդարձը նա նշել է Գյումրիում՝ նկարահանման հրապարակում: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմում իր կերպարի համար է նա կտրել երկար վարսերը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)

Հագեցած աշխատանքային գրաֆիկը Խոջամիրյանին չի խանգարել կիսվել տեսանյութով ու շատ անձնական խոստովանություն անել։

«Հեռախոսիս հիշողությունը ծնունդիս նախաշեմին լրացավ՝ հուշելով ազատվել որոշ հիշողություններից, որ նոր էջերի համար տեղ բացվի: Ջնջելով հասա ու բախվեցի սրան, ու ոչ միայն սրան... Մի պահ կար, որ մեդիտացիայի փորձերի ժամանակ էլ էի խուճապային գրոհներ ունենում։ Ու հաճախ 15-20 րոպեանոց երկար վիդեոներ էի նկարում, որ կողքից տեսնեմ՝ ինչ է կատարվում հետս: 


Եվ քանի որ շատ երկար ժամանակ իմ անձնականից ավելի շատ խոսում էին բոլորը, քան ես, որոշեցի փոխել իրադարձությունների ընթացքը. կիսում եմ սա, որ բաց թողնեմ, ու թող ինձ հետ հավասար բաց թողնեն բոլոր այն կանայք ու աղջիկները, ովքեր նման պահեր են ունեցել: Անելանելի թվացող իրավիճակները շատ էին ու գուցե դեռ շատ լինեն: Բայց ես հիմա` ծնունդիս նախաշեմին, ամուր գրկում եմ այս վիդեոյի աղջկան, որն այլեւս ես չեմ ու չեմ լինի։ Ուզում եմ ասել՝ հպարտանում եմ քեզնով։ Հետ չնայես այլեւս երբեք»,- գրել է նա։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)

Կարդալ ավելին

Quality Sign BW