Երեկ երեկոյան` նոյեմբերի 18-ին, Լոս Անջելեսում կայացել է 40-րդ “American Music Awards”-ը: Երաժշտական մրցանակաբաշխությանը ներկա են եղել Քրիստինա Ագիլերան, Նիքի Մինաժը, Հայդի Քլումը, “No Doubt” խմբի անդամները, Ջասթին Բիբերը եւ այլ հայտնիներ, որոնք փորձեցին ուշադրություն գրավել իրենց ելույթներով եւ, իհարկե, հագուստներով:):
Քրիստինա Ագիլերան
Անակնկալ չէր գլխավոր մրցանակակիրների շարքում կրկին տեսնել 18-ամյա Ջասթին Բիբերին, որն էլ արժանացել է “Տարվա արտիստ” տիտղոսին: Բացի դա, նա կրկին “Տարվա լավագույն երգիչն” է, ինչպես նաեւ մրցանակ է ստացել տարվա լավագույն ալբոմի համար:
Նիքի Մինաժը
Ստորեւ ներկայացնում ենք “American Music Awards”-ի մրցանակակիրներին, նաեւ երեկոյի լուսանկարներն ու մի քանի տեսանյութ:
“Տարվա արտիստ” - Ջասթին Բիբեր
“Լավագույն ռոք եւ ալտերնատիվ արտիստ”– Linkin Park
“Լավագույն փոփ-ռոք խումբ” – Maroon 5
“Լավագույն փոփ-ռոք ալբոմ”- “Believe”, Ջասթին Բիբեր
“Լավագույն փոփ-ռոք երգչուհի” - Քեթի Փերի
“Քանթրի ոճի լավագույն խումբ” - “Lady Antebellum”
“Քանթրի ոճի լավագույն ալբոմ” – “Blown Away”, Քերի Անդերվուդ
“Քանթրի ոճի լավագույն երգիչ” – Լյուկ Բրայան
“Քանթրի ոճի լավագույն երգչուհի” – Թեյլոր Սվիֆթ
“Ռեփ ոճի լավագույն արտիստ” – Նիքի Մինաժ
“Լավագույն հիփ-հոփ ալբոմ”-“Pink Friday: Roman Reloaded”, Նիքի Մինաժ
“Սոուլ եւ R&B ոճի լավագույն երգիչ” – Աշեր
“Սոուլ ու R&B ոճի լավագույն երգչուհի” – Բեյոնսե
“Սոուլ ու R&B ոճի լավագույն ալբոմ” – “Talk That Talk”, Ռիհաննա
“Էլեկտրոնային ժանրի լավագույն արտիստ” - Դեւիդ Գետա
“Լատինո ոճի լավագույն արտիստ” – Շակիրա
“24-ից 45 տարեկանների համար լավագույն կատարող” – Ադել
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: