×


Գի Մանուկյանը` Լուսինայի, իր որդիների եւ երեւանյան համերգի մասին

Լիբանանահայ ճանաչված դաշնակահար եւ կոմպոզիտոր Գի Մանուկյանի համար 2013-ը լինելու է շատ գործնական: Այն հենց այդպես էլ սկսվել է. Ամանորի գիշերը նա ելույթ է ունեցել Դուբայում, տարվա ընթացքում էլ պատրաստվում է համերգներով շրջագայել Ավստրալիայում, կրկին հանդես է գալու Դուբայում եւ Բեյրութում: Երաժիշտը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նպատակ ունի ամռանն իր երաժշտությունը մատուցել նաեւ երեւանյան հանդիսատեսին: Իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում նա պատմել է մանրամասներ իր անձնական ու ստեղծագործական կյանքից:

Գի Մանուկյանը


4 տարեկանից սկսել եմ դաշնամուր նվագել ու այդ պահից այլեւս կանգ չեմ առել: Ավագ եղբայրներս էլ էին հաճախում դաշնամուրի դասերի, իսկ նվագել սկսել էին ինձնից ավելի վաղ, քանի որ ես ընտանիքի կրտսերն եմ:

Այն, որ երեքս էլ նույն հետարքրքությունն ունեինք, մրցակցություն էր առաջացնում մեր միջեւ: Սակայն ընդամենը մի քանի տարի անց եղբայրներս այլ հետաքրքրություններ գտան. այսօր նրանցից մեկը հիասքանչ ինժեներ է, իսկ մյուսը` շատ լավ բանկիր:

Դեռ պատանի հասակից կարողացել եմ համադրել մշակույթը` երաժշտությունը, եւ սպորտը` բասկետբոլը:

Գի Մանուկյանը կնոջ հետ


Ծնողներիս խորհրդով ստացել եմ նաեւ իրավաբանական կրթություն, բայց երբեք չեմ աշխատել ու չեմ պատրաստվում աշխատել այդ ոլորտում: Իրավաբանական կրթությունն ինձ շատ է օգնել ինչպես կյանքում, այնպես էլ երաժշտական ասպարեզում:

Դեռ փոքր հասակից տարբեր երկրներում եմ ելույթ ունեցել, բայց ամենահիշարժանն իմ երեւանյան ելույթն է, որը կայացել է 4 տարի առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միշտ երազել եմ Օպերայում ելույթ ունենալ ու հուսով եմ, որ դա իմ առաջին, բայց ոչ վերջին համերգն էր այնտեղ:

Մոտ ապագայում հանդես եմ գալու Ավստրալիայում, այնուհետ Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում:

Լուսինան եւ Գի Մանուկյանը


Հուսով եմ` այս տարվա հուլիսին կամ օգոստոսին կկարողանամ կրկին ելույթ ունենալ Հայաստանում:

Համագործակցել եմ տարբեր արտիստների հետ, այդ թվում` Շակիրայի, 50Cent-ի: Սիրում եմ բոլորին, սակայն իմ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լուսինան. ես նրան իմ կրտսեր քույրն եմ համարում:

Ես հայկական արմատներով լիբանանցի եմ: Երաժշտությունս էլ ինձ պես է` լիբանանյան ոգով, բայց հայկական ազդեցությամբ:

Գի Մանուկյանի որդին


Այսօր հիասքանչ երկու տղայի հայր եմ: Թե′ կինս, թե′ փոքրիկներս ոգեւորում են ինձ` օգնելով կատարելագործվել ու դառնալ ավելի լավ երաժիշտ:

Ինչպես իմ ծնողներն են վարվել ինձ հետ` աջակցելով ցանկացած որոշմանս, այնպես էլ ես կվարվեմ տղաներիս հետ: Ինչ մասնագիտություն էլ ընտրեն, պատրաստ եմ հնարավորինս օգնել ու աջակցել նրանց:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գի Մանուկյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW