Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Ութերորդ անգամ անցկացվող փառատոնը կրում է «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության» խորագիրը` պայմանավորված վերջին օրերին Արցախում տեղի ունեցած դեպքերով:
«Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում օրերս տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությունը ներկա են եղել մշակութային եւ քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, երաժշտասերներ, որոնց կտեսնեք ֆոտոշարքում:
«Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին
Այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 36 երկրի շուրջ 3 հազար մասնակից: Մրցույթները կանցկացվեն 5 տարիքային խմբերով, իսկ երաժշտական անվանակարգերը 18-ն են: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ 21 երկրից:
«Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին
«Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
BRAVO.am
Լուսանկարները` Լուսի Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: