Արդեն պատմել ենք, որ Գնել Ուլիխանյանը շուտով հայր կդառնա: Դերասանն ու կինը՝ Աննան, այս շրջանում հաճախ են լուսանկարահանումների մասնակցում: BRAVO.am-ի հետ զրույցում ապագա հայրիկը առաջին անգամ խոսել է թեմայի շուրջ եւ տրամադրել վերջերս իրականացրած ֆոտոշարքը:
Գնել Ուլիխանյանը` կնոջ հետ
«Հրաշալի զգացողություն է գիտակցել, որ արժանանում ես այդ աստվածային պարգեւին՝ հայր ես դառնում»,- նշել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանն ու հավելել.«Թող Հայաստանում շատ բալիկներ ծնվեն եւ ամենակարեւորը՝ առողջ լինեն, որ մեր ազգը բարգավաճի եւ հզորանա»:
Գնել Ուլիխանյանը` կնոջ հետ
Դերասանը չի շտապում մանրամասներ փոխանցել փոքրիկի մասին՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել նրա լույս աշխարհ գալուց հետո.«Այս շրջանում պատրաստվում ենք: Սեռը գիտենք, բայց ուզում ենք անակնկալ լինի հարազատների եւ ընկերների համար, անվան տարբերակներն էլ դեռ քննարկում ենք, չենք կողմնորոշվում: Նաեւ ֆոտոշարքեր ենք անում, առհասարակ, մենք ֆոտոարվեստը շատ ենք սիրում եւ գնահատում, իսկ այս կարգավիճակում ֆոտոշարք ունենալը, կարծում եմ, լավ հիշողություն է»,-ասել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլիզաբեթ Սեդոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: