×


Գոհար Հովհաննիսյան.«Հուզմունքից քարացել էի»

Արդեն պատմել ենք, որ ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն ու դհոլահար Գուրգեն Թամրազյանը պատրաստվում են կրկին ծնողներ դառնալ: Երգչուհին, ով այս օրերին հյուրախաղերով գտնվում է Միացյալ Նահանգներում, BRAVO.am-ին պատմել է, որ այնտեղ իր ապագա փոքրիկի համար խնջույք է կազմակերպվել:

Գոհար Հովհաննիսյանի ապագա փոքրիկի պատվին կազմակերպված խնջույքին


«Աղջկաս նվիրված «Baby shower»-ն ինձ համար էլ էր մեծ անակնկալ: Այստեղ բնակվող քույրս հրավիրել էր մեր բարեկամներին ու իր ընկերուհիներին: Ինձ էլ մի կերպ համոզելով` տնից դուրս հանեց ու տարավ այն վայրը, որտեղ հյուրերն էին:  Իսկապես հիանալի ու անմոռանալի անակնկալ էր, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան ու բոլոր ներկաներին»,- ասել է Գոհարը եւ հավելել.«Տեսնելով փոքրիկի համար պատրաստված անկյունն ու հյուրերին` հուզմունքից քարացել էի: Ամեն ինչ աննկարագրելի գեղեցիկ էր, ամենուր գունավոր փուչիկներ էին, եւ տպավորություն էր, թե նա մեզ հետ է»:

Հյուրերը Գոհարի դստերը գեղեցիկ զգեստներ ու մանկական իրեր են նվիրել.«Մենք երեխայի համար դեռ ոչ մի բան չենք գնել: Ժամանակ ունենք, կհասցնենք:)»:

Գոհար Հովհաննիսյանը` Միացյալ Նահանգներում


Երգչուհին օրեր անց վերադառնալու է Երեւան եւ պատրաստվի հերթական ճամփորդությանը. «Մեկնելու ենք Ավստրալիա: Այնտեղի համերգներից հետո կգամ տուն ու կսպասեմ դստերս ծնվելուն»:

BRAVO.am-ը Գոհարին մաղթում է թեթեւ հղիություն ու ծննդաբերություն:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հովհաննիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW