×


Գոռի եւ Մարիամի ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները

Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանը դարձել է 27 տարեկան: Հոբելյարի համար անակնկալ են պատրաստել ընկերներն ու սիրելին՝ Մարիամ Ալեքսանյանը: Տոնական օրվա մանրամասները դերասանը պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները:

«Միշտ անհամբերությամբ եմ սպասել ծննդյանս օրվան, բայց այս տարի տխուր էի. հասկացա, որ մեծանում եմ: Տարիների հետ մենք մեր ապրած վայրկյաններից, րոպեներից, ժամերից եւ օրերից սկսում ենք կյանքը հասկանալ, գիտակցել շատ բաներ, որոնք ցավալի են, բայց դե տարիքը դա է. մեծանում ենք»,-նշել է Գոռը:

Գոռ Համբարձումյանը եւ Մարիամ Ալեքսանյանը


Նա պատմել է անակնկալի մասին.«Հրաշալի ընկերներ ունեմ, ամեն մեկը՝ յուրովի, անկեղծ, սիրում եմ մեզ՝ այդքանիս, միասին, իրար հետ: Վահանը, Ռուզաննան, Աննաներս, Անահիտը, Անդրանիկը, Անուշը, Գոռը կեսգիշերին ծնունդս կազմակերպել էին բոուլինգ-ակումբում: Մարիամն ավանդույթի համաձայն՝ աչքերս փակ տարավ այնտեղ, լավ ժամանակ անցկացրինք: Շնորհակալ եմ եւ շատ եմ սիրում նրանց»:

Դերասանը խոստովանել է, որ սիրում է անակնկալներ, նաեւ նվերներ ստանալ. «Երեկոյան Մարիամը եւս մեկ անակնկալ էր պատրաստել՝ ռոմանտիկ ընթրիք ժամանցի վայրերից մեկում: Միայն Մարիամը, լավ երաժշտություն, հրաշալի վայր՝ այսքանը բավական էր»:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


Տորթի մոմերը փչելիս Գոռն այս տարի երազանք չի պահել: Ասում է՝ այն, ինչի մասին երազել է, ունի. նպատակների իրագործման ժամանակն է:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ ՍթարսԼայֆի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport