×


Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի մասնաճյուղ հանդիսացող Մինաս Ավետիսյանի թանգարան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, եւ այդ նպատակով մշակվել է որմնանկարների՝ տեղում ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման եւ նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ:

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի


«Որմնանկարների՝ Մինաս Ավետիսյան թանգարան տեղափոխումն ու վերականգնումը պայմանավորված է նշյալ գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ: Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաեւ հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով՝ տեսնել որմնանկարները»,- նշված է հաղորդագրությունում:

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները 2010 թ․-ին Գյումրի քաղաքի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքից տեղափոխվել են ՀՀ կառավարական N 1 շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճ եւ վերականգնվել՝ 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետեւանքով անմխիթար վիճակից փրկելու նպատակով։


Մինաս  Ավետիսյանի՝ Ջաջուռում  գտնվող թանգարանի մասին կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին

Quality Sign BW