×


Գրիշա Աղախանյանը կվերակենդանացնի \"Top 10 of Rabiz\"-ը :)

Ուրախալի լուր ունենք երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի երկրպագուների համար:): Նա, որ վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ հեռուստաէկրաններին երեւում էր որպես հաղորդավար, երաժշտական դադարից հետո առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնի, այն էլ` հայտնի “Top 10 of Rabiz” նախագծում ընդգրկված ստեղծագործություններից մեկի հիման վրա:

Գրիշա Աղախանյանը


Երգը “Բոբիկ ջուր մի էրա”-ն է, որի տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ պրեմիերան կանի BRAVO.am-ը: 

“Հին ու հայտնի երգը ռեմիքս ենք արել: Աշխատել եմ ամերիկյան թիմի հետ, երկար ընդմիջումից հետո կներկայացնեմ նոր աշխատանք: Կարծում եմ`“Top 10 of Rabiz”-ը մինչեւ հիմա չի մոռացվել, ինձ էլ հիշում են այս նախագծի երգերով”,-մեզ հետ զրույցում նշել է Գրիշա Աղախանյանը:

Գրիշա Աղախանյանը


Նա այժմ նաեւ վարում է “Շանթ”-ի “Ժողովրդական երգիչ” նախագիծը, բացի այդ Հայաստանում աշխատում է բիզնես ոլորտում: Գրիշան իր ընկերների հետ Երեւանում շուտով կբացի հանրահայտ “Chrome Hearts” ապրանքանիշի խանութ-սրահը, որը ներկայացնում է բարձրակարգ եւ ինքնատիպ ակնոցների ու աքսեսուարների տեսականի.“Չնայած` Ամերկայում էլ կարող էի բիզնեսով զբաղվել, բայց քանի որ վերադարձել եմ, ցանկություն ունեմ իմ երկրում ապրել ու աշխատել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գրիշա Աղախանյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW