Այսօր լուրեր են տարածվել, թե իբր մահացել է Գրիշա Աղախանյանը: Քիչ առաջ հաղորդավար-շոումենը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է.
Գրիշա Աղախանյանը չի մահացել
“Նման խոսակցություն կարող էր լինել, քանի որ մարտի 27-ին մահացել է մայրս, երեկ թաղման արարողությունն էր… Դժվար է ասել, թե ինչու պետք է նման բան տարածվեր: Ինձ արդեն մի քանի անգամ զանգել ու հարցրել են այս մասին: Ասում էին, իբր թե ավտովթարի եմ ենթարկվել: Փոխանցեք, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է”:
Գրիշա Աղախանյանը շարունակում է աշխատել “Շանթ” հեռուստաընկերությունում
Գրիշա Աղախանյանը շարունակում է աշխատել “Շանթ” հեռուստաընկերությունում, նրա փոխանցմամբ` շուտով կվարի “Պարահանդես” հեռուստանախագիծը. “Հաճախ ճամփորդում եմ, կապը Միացյալ Նահանգների հետ կա, բայց քանի դեռ այստեղ հեռուստածրագրեր եմ վարում, Հայաստանում կլինեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: