×


Դայան Սանդս.“Եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, գուցե կծնվեի Հայաստանում”

Շարունակելով հայ հայտնիների ամառային հանգստի թեման` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է ֆրանսահայ մոդել, երգահան, երգչուհի, հաղորդավարուհի Դայան Սանդսի հետ, որի մասին պատմել ենք դեռ նախորդ տարի: Պարզվում է` գեղեցկուհին այս ամառ չի հանգստանալու:):

Դայան Սանդսը


“Ինքս էլ գիտակցում եմ, որ շատ եմ աշխատում, բայց դադար վերցնել էլ չի լինի: Այս պահին երազում եմ ծովափի ու ծովային տեսարանի մասին… Հանգստանալ եմ ուզում, բայց մինչեւ սեպտեմբեր Փարիզից հեռանալ չի ստացվի”,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Դայան Սանդսը


Հիշելով իր նախորդ տարիների ամառային արձակուրդները` Դայանը հետեւյալն է պատմել.“Միշտ ուշանում եմ… Եթե ինչ որ մեկը ճիշտ ժամանակին չգա ու ինձ օդանավակայան չտանի, հաստատ բաց կթողնեմ տվյալ թռիչքը:)”:

Դայան Սանդսը


Ֆրանսահայ մոդելը նշել է նաեւ իր համար հանգստի լավագույն տարբերակը.“Սիրում եմ Կալիֆորնիա մեկնել, քանի որ այնտեղ է բնակվում աշխարհի լավագույն հորաքույրը: Ընդհանրապես, Միացյալ Նահանգները շատ եմ սիրում: Երեւանն էլ եմ շատ սիրում: Եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, գուցե կծնվեի Հայաստանում”:

Դայան Սանդսը


Դե իսկ Դայանի չափազանց լարված գրաֆիկի պատճառն առաջին ձայնասկավառակի թողարկման աշխատանքներն են.“Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ այն վերջապես պատրաստ կլինի եւ հնարավորություն կստանամ ներկայացնել ձեր դատին: Իսկ մինչ այդ այցելեք իմ կայքը` www.dianesands.net  եւ “ֆեյսբուքյան” էջը`  https://www.facebook.com/pages/Diane-Sands/179920673634”:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Դայան Սանդսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW