Դավիթ Աղաջանյանն ընկերների հետ ավտովթարի է ենթարկվել: “Ֆուլ հաուս” սիթքոմում Տիգրանի դերակատարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ լուրջ վնասվածք է ստացել` կոտրել է ձեռքը:
Դավիթ Աղաջանյանը
“Ընկերներիցս մեկն էլ հիվանդանոցում է, բայց առողջական վիճակն այժմ լավ է, ապաքինվում է”,-տեղեկացրել է նա` հավելելով, որ իր ինքնազգացողությունը եւս լավ է.“Արդեն տանն եմ: Այս պահին ձեռքս գիպսի մեջ է”:
Դավիթի խոսքով` նախատեսում է եւս մեկ անգամ ռենտգեն հետազոտություն անցնել.“Չգիտեմ` վիրահատության կարիք կունենամ, թե ոչ”:
Դավիթ Աղաջանյանը, Մարջան Ավետիսյանը եւ Գրիգոր Դանիելյանը
“Ֆուլ հաուս” սիթքոմի դերասանի հետ մեր նախորդ զրույցը կարդացեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` Դավիթ Աղաջանյանի անձնական արխիվից եւ Միքայել Պետրոսյանի


×
15,171





