×


Դավիթ Աղաջանյան.“ Հաճելի չէ, երբ այն դառնում է հանրային քննարկման թեմա”

“Դժվար ապրուստ” սերիալում Դեյվին մարմնավորելուց շուրջ երկու տարի անց Դավիթ Աղաջանյանն այսօր ներկայանում է հեռուստադիտողին “Ֆուլ հաուս” սիթքոմի շրջանակում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր կերպարի, դերասանական արվեստում իր մտադրությունների եւ այլնի մասին:


-Ինչպե՞ս հայտնվեցիք սիթքոմում: Նախքան նկարահանումները կերպարի առումով ի՞նչ մտավախություններ ունեիք:

-Նկարահանվելու հրավերը ստացել եմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից` Մենչից: Միակ խնդիրն այն էր, որ առաջին անգամ պետք է հանդես գայի հումորային նախագծում եւ ինձ այդ կերպարում չէի տեսնում: Կարծում եմ` ստացվում է մարմնավորել հերոսին:

-Կերպարի եւ Ձեր դերասանական խաղի մասին ի՞նչ արձագանքներ եք ստանում:

-Հիմնականում դրական են արձագանքները թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ երկրպագուների կողմից: Առայժմ բացասական ոչ մի բան չեմ լսել եւ շատ ուրախ եմ դրա համար:

-Մասնագիտական կրթություն չունեք: Ինչպե՞ս եք լրացնում բացը:


-Ինքնուրույն: Կարդում եմ, պրակտիկան է շատ օգնում:

Դավիթ Աղաջանյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը


-Շատերը նկարահանումներին զուգընթաց մասնագիտական կրթություն են ձեռք բերում: Այդպիսի մտադրություն ունե՞ք:

-Այս պահին ոչ, բայց չի բացառվում: Միգուցե ընդունվեմ Թատերական ինստիտուտ, բայց որոշ ժամանակ անց: Հիմա տատանվում եմ այդ հարցի շուրջ: Ինձ տեսնում եմ արվեստի այս բնագավառում: Թե ինչպես կստացվի, կյանքը ցույց կտա:

-Կպատմե՞ք զավեշտալի դեպքերի մասին, որ տեղի են ունենում նկարահանման հրապարակում:

-Դրանք այնքան շատ են, որ հստակ չեմ կարող հիշել: Ծիծաղի պակաս հաստատ չի լինում:

-Ի՞նչն է ոգեւորում, գուցե, հիասթափեցնում Ձեզ այս ոլորտում:

-Ոգեւորող է այն, որ մարդիկ տեսնելիս ջերմ խոսքեր են ասում. գնահատվում է աշխատանքս: Սիրում եմ տեսախցիկը եւ ուրախացնում է այն գաղափարը, որ առօրյայից կտրվում եմ եւ այլ կերպարի մեջ մտնում:

-Երազո՞ւմ եք կոնկրետ հերոսի կամ կերպարի մարմնավորման մասին:

-Կարծում եմ`յուրաքանչյուր դերասան երազում է մարմնավորել այս կամ այն հերոսին, սակայն քչերին է դա հաջողվում:

Գարիկ Սեպխանյանը, Գրիգոր Դանիելյանը եւ Դավիթ Աղաջանյանը


-Հեռուստանախագծում հանդես գալու Ձեր նախորդ փորձը “Դժվար ապրուստ”-ն էր, որի ավարտից անցել է մոտ 2 տարի: Այս ընթացքում ի՞նչ գործունեություն եք ծավալել:


-Աշխատում էի որպես իրավաբան: Որոշ ժամանակ հետո հասկացա, որ չեմ կարող զբաղվել մի գործով, որն ինձ չի ուրախացնում:

-Կնշե՞ք դերասանների անուններ, որոնց խաղով միշտ հիացել եք:

-Լեոնարդո ԴիԿապրիո, Ալ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, Ջեք Նիկոլսոն:

-Ի՞նչ փոփոխություն կա անձնական կյանքում: Արդյո՞ք գտել եք այն միակին:

-Չեմ սիրում խոսել անձնականից: Հաճելի չէ, երբ այն դառնում է հանրային քննարկման թեմա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Աղաջանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW