×


Դելոյի հարսնացուն Միացյալ Նահանգներից է :)

Վահագն Ստեփանյանը, նույն ինքը` Դելոն, երբեք չի դժգոհել իրեն շրջապատող կանանց բազմությունից: Այդ ամենը, սակայն, անցյալում են. հումորիստ- հաղորդավարն ընտրյալ ունի, որի հետ լուսանկարներն էլ ներկայացնում ենք ստորեւ:):

Դելոն սիրելիի` Ռուզաննայի հետ


BRAVO.am-ին նա պատմել է, որ սիրելին բնակվում է Միացյալ Նահանգներում. “Երեք տարի շփվել ենք համացանցի միջոցով: Իսկ այս հունվարի 27-ին հյուրախաղերով մեկնեցի Ամերիկա եւ վերջապես հանդիպեցի Ռուզաննային: Մեր հարաբերություններում ամեն ինչ արդեն օրինական է:): Անակնկալները` շուտով”:

Դելոն սիրելիի` Ռուզաննայի հետ


Դելոն մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ շարունակում է իր աշխատանքն “Արմենիա” հեռուստաընկերությունում եւ առաջիկայում նորություններով հանդես կգա. “Նոր նախագծեր, պլաններ կան”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW