Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը վերադառնում է հաղորդավարական աշխատանքին: «Կարաոկե շոու»` այսպես է կոչվում նրա նոր նախագիծը, որը համացանցում հասանելի կլինի ապրիլից:
Դելոն
«Նախորդ տարի մեր հիմնած «Sector 10 Entertainment»-ի շրջանակում սկսել ենք ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով` երաժշտական նախագծեր եւ այլն: Ամեն ինչ ունենք լավ բան ստեղծելու համար: Որոշեցինք այնպիսի նախագիծ իրականացնել, որը կլինի ուրախ, դրական, հաճելի: Եվ քանի որ երգելն ինքնին դրական է եւ հաճելի, էլ ավելի հետաքրքիր կլինի, եթե ես էլ իմ հայտնի հյուրերի հետ երգեմ Լոս Անջելեսի գեղեցիկ փողոցներում` ավտոմեքենա վարելով», - BRAVO.am-ին հայտնել է Դելոն:
A. Chilla-ն
Նա նշել է, որ ԱՄՆ-ում նմանատիպ հաղորդումները մեծ տարածում ունեն, ինքն էլ կփորձի յուրովի ներկայանալ, իսկ քննադատություններից չի վախենում.«Թե՛ լավ, թե՛ վատ կարծիքներից մենք կկարողանանք դասեր քաղել եւ կատարելագործվել»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դելոն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: