Վահագն Ստեփանյանը կնոջն անակնկալներ հաճախ չի մատուցում. գիտի՝ նա չի սիրում: Ամերիկաբնակ հումորիստ-դերասանն օրեր առաջ, սակայն, բացառություն է արել եւ գեղեցիկ երկո կազմակերպել կնոջ 30-ամյակի կապակցությամբ: Անակնկալը շատ է դուր եկել հոբելյարին. հաճելի էր բոլոր ընկերներին, հարազատներին միասին տեսնել:
Վահագն Ստեփանյանը՝ կնոջ եւ մայրիկի հետ
«Հոկտեմբերի 1-ից եմ սկսել նախապատրաստվել անակնկալ անել թե՛ Ռուզանին, թե՛ մայրիկիս, ով առանց ինձ ասելու եկել էր մեզ մոտ: Որոշեցի նրա՝ Հայաստան վերադառնալուց առաջ էլ ես մի անակնկալ մատուցեմ: Տոնական երեկոն կազմակերպելու հարցում ինձ օգնել են մեր բոլոր ընկերները՝ ամենը գաղտնի պահելով կնոջիցս: Նրանց հետ քննարկել եմ նույնիսկ տորթի ծաղիկների ձեւը»,-BRAVO.am-ին ասել է Դելոն եւ հավելել, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր Լոս Անջելեսում երկուշաբթի օրն իրենց գործերը թողել եւ եկել են երեկույթին:
Մերի Մակարյանը, Ռուզաննա Ահարոնյանը եւ Գայանե Ասլամազյանը
Հումորիստը նշել է, որ երեկոն հրաշալի է անցել. շատ ծիծաղել ու պարել են: Դելոն կնոջը նվիրել է նաեւ նրա սիրելի օծանելիքը, որ վաղուց էր ուզում ձեռք բերել:
Վահագն Ստեփանյանի ընտանիքը
Ռուզաննան էլ խոստովանել է՝ նույնիսկ չի կասկածել, որ ամուսինը երեկույթ է նախաձեռնում.«Շատ հաճելի պահ էր: Նախօրոք ասել էր՝ ընտանիքով ենք նշելու տարեդարձս, ընթրիք է լինելու, պատրաստվեմ: Ամենահիշարժան պահը երեւի այն էր, որ Բենո Բլանկոն հայտնի «Տոտիկ» երգի ներքո բոլորի կոշիկների մեկ հատը հանում էր»,-հիշել է նա եւ հավելել, որ երազանքներ մտապահել է, սակայն չի ցանկանում բարձրաձայնել: Իր համար ամենակարեւորը հարազատներին առողջ տեսնելն է:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արթուր Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: