Վահագն Ստեփանյանը, նույն ինքը` Դելոն, երեկ դարձել է 27 տարեկան: Գլենդեյլում բնակություն հաստատած հումորիստը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անգամ ամերիկաբնակ մտերիմներն իրեն շնորհավորել են Հայաստանի ժամանակով, այսինքն` մեկ օր շուտ:):
Դելոն` կնոջ հետ
“Քանի որ վերջին մի քանի տարին միշտ կեսգիշերին տորթով եւ փուչիկներով եմ շնորհավորանք ստանում, այն այլեւս անակնկալ չէր. սպասված էր: Այս տարի տարեդարձիս անակնկալը ես եմ արել` բոլորին ուղարկելով իմ հեղինակային հաղորդման անոնսը”,-ասել է հոբելյարն ու հավելել, որ մեծ խնջույք չի կազմակերպել` նշելով ընտանիքի հետ, իսկ նվերներից առանձնացրել է կնոջ` Ռուզաննայի գնած բրենդային հագուստը, որը շատ է ցանկացել ունենալ:
Գնահատելով իր ձեռքբերումները` Դելոն ասել է, որ երջանիկ է, քանի որ սիրում է, սիրված է, շրջապատված է վստահելի մարդկանցով եւ զբաղվում է սիրելի աշխատանքով:
Մկրտիչ Արզումանյանը եւ Դելոն
Հումորիստը մեզ հետ զրույցում խոսել է նաեւ ընտանիքից ու աշխատանքից` հայտնելով, որ մեկ տարի առաջ այնտեղ հաստատվելն ու աշխատանքի անցնելն ինքնըստինքյան է ստացվել.“Քանի որ միշտ հեռուստատեսային ոլորտում եմ աշխատել եւ այն համարում եմ ավելի շատ կյանքի ճանապարհ, բնականաբար, առաջին իսկ օրվանից սկսել եմ ուսումնասիրել տեղի շուկան: “GLEN-DELOn” նախագծի գաղափարն առաջացավ, երբ սկսեցի ծանոթանալ ամերիկաբնակ հետաքրիր ու տաղանդավոր հայերի հետ` երգիչների, դերասանների, մարզիկների, նկարիչների… Մարդիկ, ովքեր մեծ բարձունքների են հասել եւ պահպանել են իրենց հայ տեսակը: Ուզում եմ հեռուստադիտողին էլ ծանոթացնել նրանց հետ”:
Դելոն
Դելոյի խոսքով` ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում սեպտեմբերին հաղորդումը կլինի եթերում.“Դեռեւս բանակցում եմ հեռուստաընկերությունների հետ: Ամենայն հավանականությամբ հայաստանցիները եւս կկարողանան հետեւել ծրագրին”:
Նրա նորաստեղծ ընտանիքում համալրում դեռ չի սպասվում, իսկ հայրենիքի կարոտն օգնում են հաղթահարել սիրելին եւ սիրած աշխատանքը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: