×


“Դժվար ապրուստ”-ից Դավիթ Մարդյանի սիրտն արդեն ազատ է

“Դժվար ապրուստ” հեռուստասերիալում Ստյոպիկի դերակատար Դավիթ Մարդյանը ամիսներ առաջ “Ֆեյսբուք”-ի իր էջում հայտարարել էր, թե սիրում է միայն Նրան, իսկ այսօր BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր սիրտն ազատ է:

Դավիթ Մարդյանը


Անկեղծ ասած

Ընտրյալ չունեմ… Արդեն բավական ժամանակ է` չենք շփվում:

Չի պատկերացնում

Կարեւոր է, որ սիրելիս լինի կանացի, բարի, կարեկցող եւ նուրբ: Իմ կողքին դեռ չեմ պատկերացնում այդ աղջկան:

Դավիթ Մարդյանը


Օտար ոչ մի երեւույթ

Ես հայ եմ համարում այն աղջիկներին, որոնք ունեն վերը նշված հատկանիշներն ու փորձում են ամեն գնով պահպանել դրանք: Ցավոք, հիմա հայերի մեջ շատ եմ նկատում ոչ հայկականը: Մեր հայրենակից Էլոն Սարաֆյանի “Հայ աղջիկ” ստեղծագործությունը լիովին բնորոշում է իմ ասածները: Կուզեմ` օտար ոչ մի երեւույթ չխաթարի հայ աղջկա կերպարը:

Դավիթ Մարդյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Ասեկոսեներ


“Դժվար ապրուստ” սերիալում նկարահանվող աղջիկներից ոչ մեկի հետ սիրավեպ չեմ ունեցել: Դրանք բամբասանքներ են:

Տաթեւ Սարգսյանն ընկերուհու հետ եւ Դավիթ Մարդյանը


Առաջնային ու երկրորդական հարցեր


Կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն կունենա սիրելիս, չեմ բացառում նաեւ դերասանուհի լինելը: Կարեւոր է, որ հասկանանք ու վստահենք իրար, մնացածն արդեն երկրորդական, երրորդական հարցեր են:

Ազատության սահմանը կին-տղամարդ հարաբերություններում

Եթե տղամարդը սահման գծի, կինը կփորձի գրավել ու անցնել այդ սահմանը: Այս դեպքում բախումն անխուսափելի է: Կարծում եմ, որ թե′ տղամարդը, թե′ կինը պետք է կարողանան ազատության մեջ իրենք իրենց սահմանը գծել: Փոխադարձ հավատարմություն ու սեր պիտի լինի:

Դավիթ Մարդյանը


Սերը

Ամեն մարդ յուրովի է բնորոշում այս զգացմունքը: Սերը նոր տնկած ծառի նման է. որքան աճում, այնքան ծաղկում է, քաղցրանում: Այն անհրաժեշտ է հաճախակի ջրել, հակառակ դեպքում` կչորանա: Եթե սեր չկա կամ չի եղել, նշանակում է, որ լավ չեն ջրել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Մարդյանի եւ Նարինե Դիլանյանի արխիվներից, V.S.-ի եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW