×


“Դժվար ապրուստ”-ի դերասան Տաթեւ Սարգսյանին կոպիտ ձեւով վիրավորել են

Տաթեւ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է “Դժվար ապրուստ” սերիալում խաղացած Էվայի դերով, խոսելով իր հասցեին հնչող քննադատությունների մասին,  BRAVO.am-ին տեղեկացրել է, որ համացանցային մեկնաբանությունների տիրույթում կոպիտ ձեւով վիրավորել են իրեն:

Տաթեւ Սարգսյանը


“Խաղացածդ  մի վերջին պոռնիկի դե՞ր չի ..... Վաղը մյուս օր, երեխայիդ կասես` “բալիկս, քո մայրիկի առաջին ու աննպատակ դերերից մեկը լկտի, անդաստիարակ փչացածի դերն էր”. ահա այս բովանդակությամբ մեկնաբանությունն է Տաթեւի համար պարզաբանումներ տալու առիթ հանդիսացել:
 
“Ինչպես բանական ցանկացած մարդ, սիրում եմ առողջ քննադատությունը, բայց ոչ մառազմը: Սիրում եմ այս ասույթը` “Երբ խոսքն ուրիշներին դատելու մասին է, դուք դատավորի դերում եք, երբ Ձեր` պաշտպանի”,-ասել է նա:

Տաթեւ Սարգսյանը


Տաթեւը նշել է, թե ինքը սովորական մարդ է, որին ճակատագիրը հայտնի է դարձրել. “Ես իմ աշխատանքն եմ անում, սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ:  Եթե ոչ մի տպավորություն չթողնեի, ինձ համար դա սարսափելի կլիներ, ստվերում կլինեի: Շնորհակալ եմ այդ մարդկանց իրենց ուշադրության համար: Անվանի շատ դերասաններ են ասում, որ առավել հետաքրքիր է բացասական կերպար կերտելը, այն ավելի գրավիչ է հանդիսատեսի համար, բայց հավանաբար, ոչ հայ հանդիսատեսի”:

Տաթեւ Սարգսյանը


“Ես սովորական մահկանացու եմ, իմ մասին ես չեմ խոսում, իմ մասին խոսում են, եւ ինչպես տեսնում եմ` շատ բորբոքված ու ոգեւորված: Ուրախ եմ, որ իմ դերը մարդկանց այդքան հետաքրքրել է…”,-հավելել է սերիալային դերասանուհին:

Տեքստը եւ լուսանկարները` BRAVO.am-ի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW