×


Դիանա Գրիգորյանը` եթեր վերադառնալու եւ “Հարազատ թշնամի“ սերիալի մասին

Հայկական սերիալների ամենաքննարկվող սցենարիստ Դիանա Գրիգորյանը շուտով “Արմենիա” հեռուստատեսությամբ հեղինակային նոր ծրագիր կվարի: Շատերը կհիշեն նրա “Բումերանգ”-ն ու “Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիք”-ը, որոնց փոխարինելու է եկել “Փակագծերից դուրս”-ը:

Դիանա Գրիգորյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հաղորդումը եթերում կլինի հոկտեմբերից.“Այն սոցիալական բնույթ ունի. կփորձենք լուծել խնդիրներ, իհարկե, մեր հնարավորությունների սահմանում: Ընտրվելու եւ քննարկվելու են ամենաթիրախային թեմաները: Մենք պարզապես զրուցելու ենք, շփվելու ենք այն մարդկանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են եզրագծից այն կողմ: Էժանագին եւ շինծու բանավեճեր չեն լինի”:

Դիանա Գրիգորյանը նշել է, որ շատ է կարոտել հեռուստադիտողի հետ շփումը.“Ամեն օր հեռուստատեսությունում եմ եւ այսպես ասած եթերային հիվանդությամբ չեմ տառապում: Շատ եմ ափսոսում, որ այս հաղորդումն ուղիղ եթերում չի լինելու”: 

Դիանա Գրիգորյանը


Նա դժվարանում է ասել` արդյոք հեռուստադիտողը ցանկություն ունի իրեն կրկին եթերում տեսնել, բայց կարծում է` առաջին թողարկումից հետո ստացած արձագանքներից կհասկանա:

Ինչ վերաբերում է “Հարազատ թշնամի’’ սերիալին, որի սցենարի հեղինակն է, Դիանայի փոխանցմամբ` այն կցուցադրվի մինչեւ տարեվերջ.“Քանի որ վարկանշային սանդղակում այն առաջինն է, բնականաբար, պետք է շարունակվի”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` V.S-ի եւ Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW