×


Դիանա Գրիգորյանի տարեդարձի խնջույքն ու մտորումները պատահարից հետո

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ով նաեւ «Առաջնորդները» սերիալի գլխավոր դերակատարներից է, երեկ երեւանյան ժամանցի վայրերից մեկնում նշել է իր տարեդարձը: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես ամեն տարի, այս անգամ էլ շնորհավորանքներ սկսել է ստանալ կեսգիշերից:

Դիանա Գրիգորյանի տարեդարձին


«Ես գիտեմ, որ ուղիղ ժամը տասներկուսին մեր դռան զանգը կհնչի եւ ներս կգան գործընկերներս: Նաեւ հյուրընկալեցինք մեր ընտանիքի քավորին՝ Հայր Տարոնին, եւ եղբորս՝ կնոջ հետ: Յուրահատուկ անակնկալները հաջորդում էին իրար. գեղեցիկ ծաղիկներ ստացա երեխաներիս եւ իրենց հայրիկի կողմից, ով ԱՄՆ-ում է: Օրս սկսվեց շատ գունեղ՝ բազմաթիվ բարեմաղթանքներով»,-պատմել է նա: 

Դիանայի որդին եւ դուստրը նախապես էին մատուցել նվերը.«Այս տարի նրանք խաչ եւ ոսկե ականջօղեր են գնել ինձ համար: Վերջերս ինձ հետ կատարված դեպքից հետո որոշեցին խաչ նվիրել, որ միշտ կրելով՝ Աստծո պահպանության ներքո լինեմ»:

Դիանա Գրիգորյանը՝ մայրիկի եւ երեխաների հետ


Նրա համար ամենայուրահատուկը մայրիկի շնորհավորանքն է.«Յուրաքանչյուր մարդու համար է այդպես, իսկ ինձ համար առավել առանձնահատուկ է, քանի որ իմ միակ ծնողն է: Նրա մաղթանքներն ինձ համար կարծես աղոթք լինեն»:

Դիանան նախորդ տարի չեղարկել էր տարեդարձի խնջույքը, իսկ պատճառն Արցախի ապրիլյան պատերազմն էր.«Ողղակի սիրտ չկար նշելու»: Այս տարի էլ առանձնապես ցանկություն չի ունեցել երեկույթ կազմակերպել.«Ցավեր ունեմ: Թեեւ կարողանում եմ քայլել, չեմ կարող պարել, բարձրակրունկ կոշիկներ հագնել: Բայց մայրս որոշեց, որ ծննդյանս օրը պետք է մատաղ անենք. ի վերջո դժբախտ դեպքից հետո ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ: Կարողանում եմ քայլել, իսկ ցավերս ժամանակավոր են»:

Դիանա Գրիգորյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Խնջույքին ներկա են եղել նրա բարեկամները, ընկերներն ու գործընկերները, որոնց կտեսնեք լուսանկարներում:«Ընտրել էի կարմիր զգեստ, որում ինձ հարմարավետ կզգայի, եւ ցածր կոշիկներ: Որոշեցի՝ տորթի գույնը եւս կարմիր լինի՝ զգեստիս հետ համահունչ: Երջանիկ է այն մարդը, ով մեծանում է, տեսնում է ծերություն, առավել եւս՝ ճերմակում է խաղաղությամբ: Մարդ պետք է վայելի կյանքի բոլոր գույները: Պետք չէ լինել գերլարված եւ ուշադրություն դարձնել բացասական ամեն չնչին մանրուքի: Ես այս փիլիսոփայությամբ եմ փորձում ապրել»,-եզրափակել է Դիանան:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW