Երեկ նաեւ Դիանա Գրիգորյանի ծննդյան օրն էր: Դերասանուհին BRAVO.am-ի հետ նախնական զրույցում ասել էր, թե պատրաստվում է մասնակցել Մարինկա Խաչատրյանի ծննդյան տարեդարձին, իսկ իր հյուրերին կընդունի այսօր, սակայն պլանները փոխվել են.«Այնպես ստացվեց, որ մտերիմներս չհամաձայնեցին մեկ օր սպասել, բայց որպես այդպիսին, մեծ խնջույք չէի կազմակերպել: Ավելի շատ սիրում եմ մտերիմներիս ծննդյան օրերը, քան իմը: Այդ օրը հիմնականում մտածում եմ, թե ինչ եմ արել կյանքիս ընթացքում, եւ թե ինչեր ունեմ անելու»:
Դիանա Գրիգորյանը
24-ամյակին կապակցությամբ առաջին շնորհավորանքը նա ստացել է իր մտերիմ ընկերներ Սոնայից եւ Վաչեից.«Բազմաթիվ բարեմաղթանքներ եմ լսել ծանոթ եւ անծանոթ մարդկանցից, ինչը շատ հաճելի է»:
Դիանայից հետաքրքրվեցինք, թե «Քաղաքում» սերիալի ավարտից հետո ինչ զբաղվածություն ունի, եւ ինչու այլեւս չի երեւում էկրաններին.«Ինձ հարմար ու իմ սրտով առաջարկ դեռեւս չեմ ստացել: Թե երբ կրկին կնկարահանվեմ, ժամանակն ու հանգամանքները ցույց կտան: Իսկ սերիալի ավարտից հետո ժամանակս թատրոնին եմ տրամադրել եւ վերջապես իմ հոբբին եմ կյանքի կոչել. ծանոթացել եմ դիմահարդարման գաղտնիքներին պրոֆեսիոնալ մասնագետի մոտ»:
Դիանա Գրիգորյանը
Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Ռուսաստան` քաղաքացիություն ստանալու. «Ընտանիքիս բոլոր անդամներն այնտեղի քաղաքացիներ են… Հետագայում մշտական բնակության կմեկնեմ, թե ոչ, չեմ կարող ասել, բայց չի բացառվում»:
BRAVO.am-ը շնորհավորում է Դիանային եւ ամենայն բարիք մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Դիանայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: