Շուրջ ինն ամիս հեռուստադիտողը հետեւեց «Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալի զարգացումներին, որի վերջին սերիան ցուցադրվել է օրեր առաջ: Գլխավոր հերոսուհուն՝ Էլենին, մարմնավորող Եվա Բաղդասարյանը BRAVO.am-ին ասել է՝ չի շտապում աշխատանքային նոր առաջարկ ընդունել, ինչի համար հիմնավոր պատճառ ունի:
Եվա Բաղդասարյանը
«Այժմ ընտանիքիս հետ գտնվում եմ քաղաքից դուրս եւ հանգիստս եմ վայելում: Ամիսներ շարունակ անընդմեջ նկարահանումներից հետո կարող եմ այցելել բարեկամներիս, ընկերուհիներիս եւ վերջապես ժամանակ անցկացնել ընկերոջս հետ»,-նշել է նա:
Դերասանուհին արդեն իսկ երկու սերիալային առաջարկ է ստացել, որոնք մերժել է.«Մեկը երկրորդական դեր էր, մյուսում բաց տեսարան կար: Իսկ ինձ երբեք չեք տեսնի բաց տեսարաններում: Չեմ շտապում նկարահանման հրապարակ. շատ կարեւոր է մի կերպարից մյուսին անցնելիս դադար ունենալ: Հեռուսադիտողին էլ հոգնեցնել չեմ ուզում»:
Եվա Բաղդասարյանը
Մինչ հեռուստատեսային հաջորդ աշխատանքը Եվան զբաղված կլինի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում. խաղում է «Պեպո» եւ այլ ներկայացումներում. «Չնայած՝ սերիալում բացասական կերպարում էի, անծանոթ մարդկանցից հաճոյախոսություններ եմ լսել: Վերջերս, սակայն, բացառություն է եղել. մի կին մոտեցավ եւ բարկացած ասաց.«Էդ խեղճ Մարոյին ինչի՞ սպանեցիք»:)»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: