Եվա Ռիվասը, որը նախորդ տարվա մայիսին “Գոհար” համույթի երեւանյան համերգի գլխավոր փորձի ժամանակ որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել եւ անհապաղ վիրահատվել, Ռուսաստանում կրկին վիրահատության է ենթարկվել. այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Եվա Ռիվասը
Նա տեղեկացրել է, որ երգչուհու` մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել. “Ես, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել մանրամասները: Միայն կարող եմ ասել` կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է եւ միաժամանակ մտածում է նոր անելիքների մասին”:
Եվա Ռիվասն իր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ
Վալերի Սահարյանը նշել է, թե Եվայի հիվանդությունը ոչ մի պարագայում չի կարող պատճառ դառնալ բեմից հեռանալու համար.“Իր նման երգչուհին պարզապես չի կարող առանց բեմի: Վերականգնողական փուլից հետո Եվան անպայման նոր ծրագրերով, նոր ասելիքով կներկայանա իր հանդիսատեսին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Maxim-ի, BRAVO.am-ի եւ Վալերի Սահարյանի անձնական արխիվից


×
32,661






