Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ին կներկայացնի Գոռ Սուջյանը. այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը: “Դորիանս” ռոք-խմբի մեներգիչը Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք երգի մրցույթի շրջանակում ելույթ կունենա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում:
"Եվրատեսիլ 2013"-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը
“Երեկ երեկոյան զանգահարեցին եւ առաջարկեցին: Անակնկալի եկա: Այսօր արդեն հանդիպել եմ կազմակերպիչներին եւ քննարկել մրցույթի հետ կապված մանրամասներ”,-BRAVO.am-ին ասել է Գոռ Սուջյանը` հավելելով, որ լուրն իրեն շատ է ուրախացել. “Ինձ համար մեծ պատասխանատվություն է ներկայացնել երկիրը”:
"Եվրատեսիլ 2013"-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը
Հիշեցնենք, երգը, որը “եվրատեսիլյան” բեմից կհնչեցնի մեր մասնակիցը, կընտրվի մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայանալիք հայաստանյան ազգային ընտրության ժամանակ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: