×


“Երաժշտություն”

BRAVO.am-ն իր ընթերցողներին պատմել է “Ժպտա, Երեւան” նախագծի ու Մարտիրոս Սարյանի “Մեր բակը” մոզաիկ պաննոյի մասին, որի բացումն ամիսներ առաջ էր: Մեր մայրաքաղաքում սկսել է ժպտալ նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքը, որն այսուհետ կհիշեցնի երաժշտական ստեղծագործություն:): 

Սկսել է ժպտալ նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքը:)


“Երաժշտություն” կոչվող  կերամիկական խճանկարը, որի հեղինակը Դավիթ Մինասյանն է,  զարդարում է ուսումնարանի ճակատային հատվածը: Ստեղծագործության գլխավոր հերոսը դիրիժորն է` իր նոտաներով ու ստեղնաշարով:

“Սկզբում մտավախություն կար. անհանգստանում էինք, որ նախագիծը  կարող է չհասկացվի, չընդունվի, բայց այն ընդունվեց ու սիրվեց”,- նշել է ստեղծագործության հեղինակ Դավիթ Մինասյանը:

“Բոլորս շատ ենք հավանել “Ժպտա, Երեւան” նախագիծը, ուզում ենք, որ այն շարունակական լինի: Հիմա էլ կատարվում են աշխատանքներ, որոնք ժամանակի ընթացքում հանրությանը կցուցադրվեն:  Ես` որպես դիզայներ եւ երեւանցի,  կարող եմ ասել, որ մեզ պակասում են նման աշխատանքները: Երեւանը գեղեցիկ քաղաք է  եւ այն ավելի ու ավելի գեղեցկացնելու կարիք ունի”,-ասել է Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

“Երաժշտության” գլխավոր հերոսը դիրիժորն է` իր նոտաներով ու ստեղնաշարով


Նշենք, որ “Երաժշտություն” կերամիկական խճանկարի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ  Դավիթ Մինասյանը հեղինակել է նաեւ “Տղամարդիկ” ֆիլմի արձանախումբը:

Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել են “Ժպտա, Երեւան”-ից, նախագիծը շարունակական բնույթ է կրելու:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Ժպտա, Երեւան” նախագծի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW