×


Երեկ Լիլիթի կյանքի կարեւոր օրերից մեկն է եղել:)

Երեկ Լիլիթի (նախկինում՝ Լիլու) կյանքի կարեւոր օրերից մեկն էր. երգչուհին մկրտվել է Սուրբ Սարգիս եկեղեցում` դառնալով Աստծո որդեգիրը:

Լիլիթը


Մկրտության նպատակ, ինչպես երգչուհին է ասել, վաղուց  է ունեցել, պահը, սակայն, նոր է հասունացել. “Իմ կյանքում հայտնվեցին մարդիկ՝ Արթուրն ու Լուսինեն, որոնց որոշեցի ինձ կնքահայր ու կնքամայր ընտրել: Երկու տարի է` մտերմություն ենք անում, ծանոթացել ենք ակումբում, որտեղ ես աշխատում էի: Գարնանը միասին Արցախ էինք գնում, ճանապարհին Արթուրին ասացի` քավորս, նրանք էլ սկսեցին ինձ սանիկ անվանել, միշտ կատակում էինք… Իրական դարձավ:)”,- BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Լիլիթը եւ կնքահայրը


Լիլիթը նշել է, որ իր մտերմությունը Արթուրի, Լուսինեի եւ նրանց դստեր`Անուլիկի հետ ցանկացել է բարեկամական թելով կապել, ուրախություն ու շնորհակալություն հայտնել Աստծուն, որ իրենք հանդիպել են:

Երգչուհու մկրտության խնջույքը կայացել է երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում: Լիլիթն այն փորձել է անցկացնել մտերիմների ու հարազատների շրջապատում, ասում է` առանձնահատուկ չի կազմակերպել, բայց ամեն ինչ շատ լավ է անեցել: Սանիկին ոտքից գլուխ նոր զգեստներ է հագցրել քավորը, իսկ զգեստի դիզայնը հենց Լիլիթինն է:

Լիլիթը եւ Մհերը


“Նոր քայլ էր դեպի կյանք, լուսավոր մի էջ, որն անցածն ասես խավար դարձրեց ու նոր լույս վառեց: Կնունքի ժամանակ հետաքրքիր մի բան եղավ. երբ սկսվեց  մկրտության արարողությունը, անձրեւ եկավ, ավատրվելուն զուգահեռ դադարեց նաեւ անձրեւը”,- պատմել է Լիլիթը:

Երգչուհին նշել է, որ անակնկալ կերպով “ստիպել” են երգել իր նոր երգը, որը, ի դեպ, շատ է սիրում քավորը. “Վերցրել էին իմ սկավառակն, ու մեկ էլ հանդիսավարն ասաց` Լիլիթը երգ է նվիրում քավորին, երգեցի, բոլորին շատ դուր եկավ:): Այդ երգի հիման վրա շուտով տեսահոլովակ է նկարահանվելու, այդ ժամանակ էլ կորոշենք անունը”:

Լիլիթը եւ կնքահայրը` Արթուրը


Մկրտություն ստացած երգչուհին ասել է, որ մյուռոնն իրեն պարտավորեցնում է Աստծո առաջ: Լիլիթը հիշել է, որ մանուկ հասակում է եղել, երբ տատիկն ու պապիկն իր համար կնքահայր են գտել, բայց նրանց չի ճանաչում, գիտի, որ Ֆրանսիայում են ապրում, դրա համար էլ որոշել է` իրեն հարազատ մարդիկ պետք է ստանձնեն այդ “պարտականությունը”:

“Վերջին երկու տարում այսքան չէի ուրախացել: Իհարկե, ուրախ պահեր եղել են, բայց սա այլ էր…”,- հարցազրույցի վերջում նշել է երգչուհին:

Լիլիթը եւ կնքամայրը` Լուսինեն


BRAVO.am-ը եւս շնորհավորում է Լիլիթին: ):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW