Երեւանյան ձմեռային ցուրտ օրերը գունավորելու, մեր մայրաքաղաքում բարի եւ ուրախ մթնոլորտ ստեղծելու նպատակով արդեն հինգերորդ անգամ մեկնարկած “Ձմեռային փառատոն Հայաստանն” իր գեղեցիկ ընթացքի մեջ է:):
Ձմեռային փառատոնին մասնակցում է նաեւ Կաղանդ պապը
Փառատոնը մեկնարկել է արդեն ավանդական դարձած շքերթով: Երաժիշտները, հեքիաթների հերոսները, տարազներով պարախմբերն ու նվագախմբերը, բնապահպանություն քարոզողները, երեխաները եւ, իհարկե, Կաղանդ պապը Հանրապետության հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել են մինչեւ Սիրահարների այգի, որտեղ էլ կայանում են հիմնական միջոցառումները:
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած տոնական համերգի ընթացքում Սիրահարների այգում հավաքվածները հնարավորություն են ստացել վայելել Սուրեն Առուստամյանի բլյուզ-բենդի, ինչպես նաեւ ժողովրդական երաժիշտների կատարումները, այնուհետեւ իր սեթերն է հնչեցրել DJ Vakcina-ն: Երեկ էլ համերգ են տվել “Crossroads”-ը, Հայկ Սոլարը, Արնի Ռոքը, Նարինե Դովլաթյանը, R.P.-ն եւ Սոնե Սիլվերը:
Այս տարվա Ձմեռային փառատոնը տարբերվում է նախորդներից. բացի իրական միջոցառումներից, տեղի կունենա նաեւ վիրտուալ միջոցառում: Առաջին անգամ Ամանորը նշվում է նաեւ համացանցում` ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը:
Սուրեն Առուստամյանը
Այսօր տեղի կունենա վիրտուալ խնջույք, որի շրջանակներում Ձմեռային փառատոնի ֆեյսբուքյան էջում հնարավոր կլինի երգեր պատվիրել ու նվիրել սիրելիներին, ընկերներին, կոլեգաներին:
Յուրաքանչյուր տարի փառատոնի շրջանակներում անց է կացվում նաեւ վերամշակված նյութերից բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ: Այս տարի “Գտիր Կաղանդ պապին’’ մրցույթ-ակցիայի ժամանակ Կաղանդ պապն այցելել է “Մաքուր օդ’’ ծրագրի շրջանակներում շնորհակալագրեր ստացած հանրային սննդի վայրեր: Հետաքրքիր է նաեւ, որ միջոցառումների ցանկը համալրվել է նաեւ Ձմեռ պապերի մրցավազքով, որը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 27-ին: Նախապես գրանցված մասնակիցները վազելու են Աբովյան փողոցից մինչեւ Հանրապետության Հրապարակ:):
Ձմեռային փառատոնը մեկնարկել է ավանդական դարձած շքերթով
“Deem Communications” ընկերության տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը հաջորդ տարի ավելի մասշտաբային միջոցառումներ է խոստանում. բացօթյա համերգների հետ մեկտեղ տեղի կունենան նաեւ մի շարք միջոցառումներ արդեն փակ տարածքներում: Րաֆֆին 2013-ի փառատոնին ակնկալում է նաեւ միջազգային կատարողների մասնակցությունը:
“Ձմեռային փառատոն Հայաստան 2011”-ը կգունավորի մեր մայրաքաղաքը մինչեւ դեկտեմբերի 27-ը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: