“Dalma Garden Mall”-ում, ինչպես գիտեք, հոկտեմբերի 20-ից բացվել է երեւանյան առաջին “Zara”-ն: Նույն օրը երեկոյան խանութ-սրահում Ուկրաինայից ժամանած մոդելները պոդիումով քայլել ու ներկայացրել են բրենդի աշուն-ձմեռ նոր հավաքածուի նմուշներ, այդ թվում` տաբատներ, վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ, նորաձեւ գլխարկներ ու շարֆեր, վերարկուներ ու ճտքավոր կոշիկներ:
“Zara” խանութ-սրահում տեղի ունեցած ցուցադրությանը
Մինչ ցուցադրությունը հյուրերին ողջունել է Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում “Zara”-ի եւ “Inditex” ընկերության գործադիր տնօրեն Յասին Սիբարին` նշելով, որ ուրախ է Հայաստանում վերջապես տեսնել հայտնի ապրանքանիշի առաջին խանութը. “Այս բրենդի սիրված լինելու եւ հաջողության գաղտնիքը մեկն է. խանութ-սրահները թարմացվում են երկու շաբաթը մեկ անգամ. մենք ամիսներով չենք պահում հագուստը”:
“Zara” խանութ-սրահում տեղի ունեցած ցուցադրությանը
Հայաստանյան “Zara”-ի առաջին փակ ցուցադրությանը ներկա են եղել ապրանքանիշի եւ, առհասարակ, նորաձեւության սիրահարները, որոնք հյուրասիրությունից հետո հետեւել են 12 աղջիկ եւ 2 տղա մոդելի քայլքին, իսկ երեկույթի երաժշտական ռիթմերն ապահովել է Dj Dale-ը:
Մոդելների ցուցադրած առօրյա կամ քաղաքային (urban style) հագուստն ու աքսեսուարները համեմված են սպորտային ու ռոքային տարրերով, ինչպես նաեւ կան կոկտեյլային ու երեկոյան զգեստներ:
Նուռը կնոջ հետ "Zara"-ի փակ ցուցադրությանը
“Հայաստան ներկրվող հագուստը չի տարբերվում մյուս երկրների հագուստից, այն արտադրվում է տարբեր երկրներում, բայց իսկական ապրանքանիշն է: Առաջին օրը բավական լավ առեւտուր ենք ունեցել, անսպասելի քանակի մարդիկ էին սրահում, մեծ մասին հետաքրքրում էր` ինչպիսին է իրական “Zara”-ն”, - նշել է “Retail Group Armenia”-ի մարքեթինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանը` հավելելով, որ Երեւանում սա առաջին, բայց ոչ վերջին “Zara” խանութն է:
1975-ին Իսպանիայում բացված առաջին “Zara” սրահից հետո, արդեն այսօր 70-ից ավելի երկրում այս բրենդն ունի իր պաշտոնական մասնաճյուղ-խանութները:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: