Մինչ “Dorians” ռոք-խմբի տղաները Շվեդիայում եվրատեսիլյան եռուզեռի մեջ են, նրանց ոգեւորելու եւ հայերիս աջակցությունը ցույց տալու համար “Lumen Cinematography”-ն թողարկել է “Lonely Planet” երգի “Lip Dub” տարբերակը, որը BRAVO.am-ը երեկ արդեն ներկայացրել է: Ի դեպ, մեկ այլ “Lip Dub” էլ հեղինակել է դիզայներ Արա Ասլանյանը, որը կարող եք դիտել այստեղ:
Dorians-ի տղաները նավով շրջել են Բալթիկ ծովի ջրանցքներով
Վերադառնալով Մալմյո, որտեղ եւ այս օրերին գտնվում է Հայաստանի պատվիրակությունը` նշենք, որ պարզվում է` “Եվրատեսիլ”-ը բաղկացած է ոչ միայն ամենօրյա փորձերից ու համերգային միջոցառումներից, այլեւ ճանաչողական ամենատարբեր էքսկուրսիաներից:
Մերոնք նավով շրջել են Բալթիկ ծովի ջրանցքներով, ծանոթացել տեղի տեսարժան վայրերին: Տղաներն այնքան ոգեւորված են եղել ուղեւորությամբ, որ նրանցից ստեղնահար Արման Փահլեւանյանն ու բաս-կիթառահար Էդգար Սահակյանն անգամ տեսաձայնագրել են էքսկուրսիայի ողջ ընթացքը:
"Dorians" ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը
“Dorians”-ի հետ է եղել Բելգիայի պատվիրակությունը, այդ թվում` մրցույթում նրանց ներկայացուցիչ Ռոբերտո Բելլառոսան, ինչպես նաեւ Լիտվայի պատվիրակության անդամներից: Նրանք հասցրել են շփվել եւ ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց:
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է` հենց նման ճամփորդություններն ու նոր ծանոթություններն են, որ լրացնում ու հետաքրքրացնում են երգի մրցույթի գաղափարը:
Արման Ջալալյանը եւ BRAVO.am-ի թղթակից Դիանա Հովհաննիսյանը
“Dorians”-ն արդեն այցելել է մարզահամերգային այն համալիրը, որտեղ օրեր անց կայանալու է “Եվրատեսիլ”-ը: “Նման բեմ ես երբեւէ չէի տեսել: Պատկերացնո՞ւմ եք, կազմակերպիչները աշխատում էին ոչ միայն բեմի վրա, այլեւ բեմի տակ”,-BRAVO.am-ի հետ զրուցում զարմանքով նշել է ռոք-խմբի բաս-կիթառահար Էդգար Սահակյանը:
Dorians-ն ու Մալթայի ներկայացուցիչ Ջանլուկա Բեզզինան
Ի դեպ, համալիրում “Dorians”-ը հանդիպել է “Եվրատեսիլ 2013”-ում Մալթան ներկայացնող Ջանլուկա Բեզզինային, որի հետ տղաները ընկերացել էին ամիսներ առաջ` Հայաստնաի երգի ազգային ընտրության ժամանակ:
Տեքստը եւ լուսանկարները` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: