Ընդամենը ժամեր առաջ Երեւան Մոլում տեղի ունեցավ այս ամռան ամենաթեժ համերգային իրադարձություններից մեկը: Երեւան էր ժամանել ռումինական հանրահայտ Fly Project խումբը, որը ներկայացավ վերջին տարիների իրենց լավագույն հիթերով:
Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում
Համերգը տեղի ունեցավ ԿինոՊարկի բացօթյա ավտոկայանատեղիում, որը միջոցառման մեկնարկից առաջ արդեն լեփ-լեցուն էր: Ի դեպ, համերգն անվճար էր եւ այն Երեւան Մոլի հերթական գեղեցիկ նվերն էր երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:
Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում
Սպասված հյուրերը, բեմ բարձրանալով, միանգամից բոլորին ստիպեցին պարել ու շարժվել իրենց հետ: Երեւան Մոլի ավտոկայանատեղին մի քանի վայրկյանում վերածվեց մի մեծ պարահրապարակի, որտեղ բոլորը երգում ու ուրախանում էին Fly Project-ի հետ:
Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում
Միջոցառման մյուս մանրամասները BRAVO.am-ը կներկայացնի իր վաղվա ռեպորտաժում. այնպես որ, բաց չթողնեք համերգի մասին պատմող մեր նյութն ու գեղեցիկ ֆոտոշարքը:):
Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: