Ավարտվեց Երեւան Մոլ առեւտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը, որն իրականացվում էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եւ հայ դիզայներների հետ համագործակցության արդյունքում: Այն նախատեսված էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումարի ձեռբերմանը:
Շուրջ մեկ ամիս Երեւան Մոլի կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես- վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստն ու աքսեսուարները: Վերջիններիս վաճառքից մարտի 11-ից մինչեւ ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում գոյացել է 543 000 դրամ գումար, որի 50%-ին Երեւան Մոլն իր կողմից եւս կավելացնի 750 000 դրամ եւ կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Կենտրոնն էլ իր հերթին ծրագրի շրջանակներում գրանցված կանանց մատուցվող ծառաությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:
Երեւան Մոլը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքանությանը հետագայում եւս իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնելու է նմանատիպ բարեգործական ակցիաներ:
Երեւան Մոլը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, եւ գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առեւտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաեւ անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։


×
4,695







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: