Դեկտեմբերի 27-ին` երեկ, Զարուհի Բաբայանի ծննդյան օրն էր: BRAVO.am-ը երգչուհուն հանդիպել է երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ Զառան այլ արտիստների հետ նախատոնական խնջույքի է մասնակցել:
Զարուհի Բաբայանը զավակների հետ
Ներկաներին “գաղտնիքը” բացել է երգչուհու սկեսուրը` Սոֆի Դեւոյանը` շնորհավորելով իր հարսիկին: Շնորհավորանքին իրենց ծափերով միացել են նաեւ սրահի բոլոր հյուրերը, իսկ երգչուհին բեմ է բարձրացել, շնորհակալություն հայտնել ու երգել իր ու գործընկերների համար:
“500 մարդ հավաքվել էին իմ տարեդարձին:): Սիրում եմ ծննդյան օրերը նշել, ուրախանալ, գեղեցիկ նվերներ ստանալ”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին, որը ամուսնու հետ ռեստորանը շուտ է լքել` ծննդյան տոնը ընտանիքի հետ անցկացնելու համար:
Զարուհի Բաբայանը նշել է, որ ընկերներից մի շարք նվերներ ու շնորհավորանքներ է ստացել, սկեսուրը` Սոֆի Դեւոյանն էլ հարսին շատ գեղեցիկ զգեստ է նվիրել:
“Սիրում եմ ծննդյան օրերը նշել, գեղեցիկ նվերներ ստանալ”. Զարուհի Բաբայան
36-ամյակի առթիվ երգչուհու համար մեծ անակնկալ են պատրաստել երեխաները. “Մինչեւ գնացինք տուն, ինձ համար սիրուն զամբյուղ էին պատրաստել ու մեջը շնորհավորանք դրել. դա իրենց ձեռքի աշխատանքն էր:)”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: