Զարուհի Բաբայանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր` թվով երրորդ ձայնասկավառակը: Երգչուհին այն անվանել է “Սիրելիս”:
Զարուհի Բաբայանը շուտով կներկայանի իր նոր ձայնասկավառակը
“Ձայնասկավառակում կա 9 երգ, բոլորը հեղինակային են, համագործակցել եմ մոտ 6 հեղինակի հետ”,- BRAVO.am-ի հայտնել է երգչուհին:
Զարուհի Բաբայանը դստեր հետ
Զարուհու փոխանցմամբ, ձայնասկավառակում կան հին ու նոր երգեր. “Դրանցից չորսն արդեն սիրված ու հայտնի երգեր են, ինչպես “Սիրելիս” երգը, որի անունը ստացել է ձայնասկավառակը, դրանց հիման վրա նաեւ տեսահոլովակներ են նկարվել”:
Զարուհի Բաբայանը շուտով կներկայանի իր նոր ձայնասկավառակը
Երգչուհին նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն արված են, հաջորդ շաբաթ ձայնասկավառակը կլինի տպարանում. “Դիզայնով եւ, առհասարակ, բոլոր հարցերով համագործակցել եմ “Սիրուշո փրոդաքշն”-ի հետ”,- ասել է նա:
Զարուհի Բաբայանը
Զարուհին նշել է, որ ձայնասկավառակի շնորհանդեսը կլինի սեպտեմբեր ամսին, ինչիc հետո կմտածի նոր երգերի կամ տեսահոլովակի մասին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Զարուհի Բաբայանի անձնակա արխիվից, BRAVO.am-ի եւ Mix ամսագրի


×
11,553






