Էլլա Տարունցը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 2012-ն իր համար արգասաբեր է եղել: Այս տարին էլ երգչուհու համար, իր խոսքով, բարի է սկսվել:): Նա շարունակվում է նկարահանվել “Եռաչափ սեր” հեռուստասերիալում, օրերս “Բայց դու” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել, նոր ձայնասկավառակ ունի:
Էլլա Տարունցը
Հեղինակ կատարող, հեռուստառադիոհաղորդավար, դերասանուհի. բոլորն էլ ինձ հարազատ են եւ միմյանցից զատել չեմ կարողանում:
1990-ականներին FM 105.5 ռադիոկայանով վարել եմ “Լիալուսին” գիշերային հաղորդումը:
20 տարի է, ինչ երգում եմ: Մասնագիտությամբ վոկալիստ եմ, ունեմ դասական երգչուհու կրթություն:
Ժաննան եւ Էլլա Տարունցը
Երգում եմ այն, ինչ զգում եմ, ինչի մասին մտածում եմ:
Երգերս հիմնականում զգացմունքային են:
Ստեղծագործական կյանքում պայմանական լռությունս ուներ իր պատճառը. հոգնել էի: Ժամանակ առ ժամանակ դադար եմ վերցնում, որովհետեւ եթե մի բան անում եմ, պիտի սիրով ու հաճույքով անեմ, հակառակ դեպքում անիմաստ է:
Էլլա Տարունցը
Բոլոր աշխատանքները հաճույքով եմ արել ու անում:
Հայկական շոու բիզնեսին դրական եմ վերաբերվում. անում են այն, ինչ կարողանում են, ավելին պարզապես հնարավոր չէ, քանի որ շուկա չունենք:
Տոնական օրերս գործնական էին ու ակտիվ, ինչի համար ուրախ եմ:
Էլլա Տարունցը
Այս տարին համարում եմ անակնկալների տարի: Լավատես եմ ու դեռ չեմ սխալվել:
Նոր տարին սկսվեց շատ բարի. տղաս` Խորենը, ավարտեց ծառայությունը հայոց բանակում:
Վահան Խաչատրյանը, Արմեն Գալյանը եւ Էլլա Տարունցը` երգչուհի Նելլիի հարսանիքին
Ապրում եմ որդուս հետ:
2012-ին շատ եմ աշխատել, արգասաբեր տարի էր` հեռուստասերիալ, նոր տեսահոլովակ ու ձայնասկավառակ: "Բայց դու" CD-ն ներառում է 12 երգ, որոնցից 9-ը հեղինակել եմ ես, իսկ մյուսները քաղաքային ֆոլկ են:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի, BRAVO.am-ի եւ Էլլա Տարունցի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: