Վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսի կրքերից մեկն էլ նորաձեւությունն է եղել: Մահվանից ամիսներ առաջ երգչուհին հասցրել է երկու` աշուն-ձմեռ եւ գարուն-ամառ հավաքածու ներկայացնել “Fred Perry” ընկերության հետ, որոնք էլ արդեն վաճառքի են հանվել:
Էմի Ուայնհաուսը ներկայացնում է հագուստի իր հավաքածուն
Զգեստներ, վերնաշապիկներ, շորտեր, տաբատներ եւ կիսաշրջազգեստներ. հագուստի բոլոր պարագաները հիշեցնում են Էմիին. երգչուհին նախընտրում էր հենց այս ոճը: Վայնհաուսը խոստովանել է, որ սիրում է 1950-ականների ոճը, վարդագույն Կադիլակներով արեւային Մայամին եւ այլն:
Հավաքածուն վաճառքի է հանվել Ուայնհաուսի ծնողների հավանությամբ: Ի դեպ, վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է “Amy Whinehouse Foundation” բարեգործական կազմակերպությանը, որը աջակցում է անվճարունակ հիվանդներին:
Էմիի ստեղծած հագուստներն արժեն 80-ից 300 դոլար: Առաջարկում ենք դիտել հավաքածուն եւ լսել Էմի Ուայնհաուսի անզուգական կատարումներից մեկը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: