Էմմա Բալբաբյանը, որը շուրջ 2 տարի ապրում է հայաշատ Գլենդեյլ քաղաքում, երեկ երեխայի նման ուրախանալու առիթ է ունեցել:): Հաղորդավարուհին նշել է 29-ամյակը` առաջին շնորհավորանքը ստանալով ամուսնուց, իսկ հայաստանյան ժամանակով` ընտանիքից:
Էմմա Բալբաբյանը
Տոնական օրվա մեծ մասը հաղորդավարուհին անցկացրել է նկարահանման հրապարակում. BRAVO.am-ը դեռ մայիսին պատմել է, որ Էմման “ARTN Շանթ” հեռուստաընկերությամբ վարում է “Fashion with Emma” հեղինակային հաղորդումը, իսկ օրեր անց շաբաթական 5 օր ուղիղ եթերում կլինի արդեն “Նոր օր” ծրագրի շրջանակում:
Էմմա Բալբաբյանը
Նրա համար նվերի պարունակությունից առավել կարեւոր է դրա մատուցման ձեւը: Ինչպես պատմել է մեզ հետ զրույցում, իր ծննդյան տարեդարձերից մեկին հենց ինքն է անակնկալ մատուցել մտերիմներին.“3-4 տարի առաջ որոշել էի ծննդյանս օրն արաբական ոճով անցկացնել: Երկու ընկերուհիներիս հետ համապատասխան հագուստով եւ պարով ողջունեցինք հյուրերիս: Շուրջ 15 րոպե նրանք չէին էլ կասկածում, որ “պարուհիները” մենք ենք: Իսկապես հրաշալի օր էր:)”:
Էմմա Բալբաբյանը
Էմմա Բալբաբյանի` ծննդյան տոնի հետ կապված ամենաջերմ հիշողությունը գալիս է մանկությունից:).“Դա մայրիկիս թխած էկլերների բույրն է: Ամեն տարեդարձիս նախօրեին նա էկլերներն էր թխում, որոնք խորհրդանիշ էին դարձել:): Այդ օրը երեխայի նման ուրախանում եմ եւ սիրում եմ նշել թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս հետ”:
BRAVO.am-ը շնորհավորում է հաղորդավարուհուն` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմմա Բալբաբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: