×


Էմմա Սապունջյանի նոր ֆոտոշարքն ու Ամանորը չսիրելու պատճառը

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանն արդեն իսկ հասցրել է Նոր տարվա թեմատիկայով լուսանկարահանման մասնակցել, իսկ ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Նրա հետ զրուցել ենք ոչ միայն սպասվող տոների, այլեւ նոր նախագծում նկարահանվելու մասին:

Էմման «Արմատներ» հեռուստասերիալի դերասանական կազմում է.«Սցենարի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է, ռեժիսորն՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, վերջինից էլ ստացել եմ նկարահանվելու առաջարկը եւ առանց մեկ վայրկյան մտածելու՝ համաձայնել»:

Էմմա Սապունջյանը


Նոր նախագծում Էմման ներկայանում է պարուհի Մարիի կերպարով, հիմնական խաղընկերները Սամվել Թոփալյանն ու Ալբերտ Սաֆարյանն են.«Հերոսուհիս ունի իր պարի ստուդիան, զբաղվում է սիրելի գործով: Նա հանգիստ, հավասարակշռված, բարի եւ միշտ պոզիտիվ աղջիկ է: Ավելին չեմ ցանկանա բացահայտել, որպեսզի հեռուստադիտողները հետեւեն դեպքերի զարգացմանը: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»:

Խոսելով կերպարի հետ ունեցած նմանությունների մասին՝ նա ասել է.«Իրար շատ նման ենք բնավորության հաճախակի տատանումներով. 1 վայրկյանում կարող ենք տխրել, ուրախանալ, բարկանալ, լաց լինել, բայց կյանքի հանդեպ սերը չենք կորցնում»:

Էմմա Սապունջյանը


Պարզվում է՝ դերասանուհին այնքան էլ չի սիրում Ամանորը, չնայած տոնական ֆոտոշարք է իրականացրել.«Ընկերներիս գեղեցիկ ստուդիայի համար գովազդ էինք լուսանկարում, որի հերոսուհին ես էի: Ցուրտ եղանակ չեմ սիրում, իսկ Ամանորն ասոցացվում է ձյան եւ ցուրտ եղանակի հետ: Ձմռան 3 ամիսներին պատրաստ եմ նստել տանն ու դուրս չգալ: Եթե Նոր տարին այնպես գա, որ ստիպված չլինեմ տնից դուրս գալ եւ շփվել մարդկանց հետ, ուրեմն թող գա, դեմ չեմ:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Ադամյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին