×


Վիգեն Հովսեփյանը եւ Շաքե Հմայակյանը բաժանվել են

Երաժիշտ Վիգեն Հովսեփյանն ու բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանն այլեւս միասին չեն: Ամուսնալուծության մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, իսկ Հմայակյանը մանրամասներից խոսել է Արեւիկ Ուդումյանի «O Solo Mio» հաղորդման ժամանակ:

Նա անկեղծ ասել է, որ հանուն երեխաների կամ ձեւականությունների համատեղ կյանքը շարունակելն անիմաստ է:

«Նման բանի դիմանալ երեխաների եւ քո նյարդային համակարգի հաշվին իմաստ չունի։ Ավելի լավ է՝ որոշ պահից ձեր ճանապարհներն առանձնացնեք, քան երկուստեք տանջվեք եւ տվայտվեք»,- նրա խոսքերը մեջբերել է oragir.news-ը։

Նա խոստովանել է, որ բաժանումը չի ուղեկցվել սկանդալներով կամ վեճերով, քանի որ երկուսն էլ հավասարակշռված մարդիկ են ու երբեք բարձր ձայնով չեն խոսել միմյանց հետ: Հովակիմյանը կարծում է՝ եթե հարաբերությունները չեն ստացվում, պետք է ժամանակին բաց թողնել միմյանց:

BRAVO.am-ը զույգի հետ «Եվ խոսեց սերը» շարքի շրջանակում զրուցել էր 2021 թվականին: Նրանք պատմել էին, որ առաջին անգամ 2012 թվականի օգոստոսին են հանդիպել, բայց մինչ այդ Ֆեյսբուքով են նամակագրություն ունեցել ու հասկացել, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: 2015-ին նշանադրվել են, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ ամուսնացել: 

Վիգեն Հովսեփյանն ու Շաքե Հմայակյանը երկու որդի ունեն: 

Կարդալ ավելին

Quality Sign BW